Պայքար հովտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայքար հովտում
մասրի՝ صراع فى الوادى
Երկիր Եգիպտոս
Ժանրդրամա
Թվական1954
Լեզուեգիպտական արաբերեն
ՌեժիսորՅուսեֆ Շահին[1]
ԴերակատարներՖաթեն Համամա, Օմար Շարիֆ, Zaki Rostom? և Farid Shawqi?
Տևողություն100 րոպե

«Պայքար հովտում» (արաբ․՝ صراع في الوادي‎‎), 1954 թվականի ֆիլմ, ժանրը՝ դրամա, ռեժիսոր՝ Յուսեֆ Շահինի, արաբական հանրաճանաչ ֆիլմերի աստեղերի՝ Օմար Շարիֆի և Ֆատեն Համամայի մասնակցությամբ։ Կինոժապավենն ընդգրկված է խորհրդային կինովարձույթի առաջատարների ցուցակում՝ զբաղեցնելով 580-րդ հորիզոնականը։ ԽՍՀՄ-ում այն դիտել է 25,8 միլիոն մարդ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացի աղքատների պայքարի մասին է գյուղի հարուստների դեմ, որոնք իրենց շահի համար ոչնչացրել էին աղքատների դաշտերում եղեգի բերքը։ Փաշան դժգոհ լինելով, որ իր մենեջերի որդին՝ Ահմեդը, Կահիրեում սովորել է գյուղատնտեսական քոլեջում, և այժմ ,օգտագործելով իր գիտելիքները, օգնում է գյուղի աղքատներին բարձրացնել իրենց դիրքերը. միտումնավոր բացում է ամբարտակը և հեղեղում դաշտերը։ Միևնույն ժամանակ, նա հրամայում է իր զարմիկ Ռիադ Բեյին սպանել բոլորի սիրելի և հարգված Շեյխին, ամեն ինչ կազմակերպելով այնպես, որ այս սպանության համար պատասխանատվությունը ստանձնի նրա մենեջերը։ Կառավարիչի որդի Ահմեդն ամեն ինչ անում է, որպեսզի ապացուցի իր հոր անմեղությունը, բայց նրա հետքերով գնում է շեյխի որդին, որպեսզի վրեժխնդիր լինի իր հոր մահվան համար։ Վերջնական մահացու գոտեմարտից հետո մահացող Փաշան բացահայտում է շմարտությունը։ Փաշայի դուստր Ամալն ու Ահմեդը, որոնք փոքր տարիքից սիրել են միմյանց, վերջապես կարող են ամուսնանալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օմար Շարիֆ - Ահմեդ
  • Ֆաթեն Համամա - Ամալ
  • Աբդ Ալ-Վարիս Ասր - Սարեբ
  • Զակի Ռոստոմ - Փաշա
  • Ֆարիդ Շաուկի - Ռիյադ Բեյ
  • Սիրագ Գոմա - Նաֆի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ հիշատակումը եգիպտական ֆիլմերի ՝«Դժոխքի երկինքը» և «Հրեշը» մրցութային ծրագրին մասնակցելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0044429/
  2. Данные с сайта kinopoisk.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]