Պայթյուն Բի-բի-սի հեռուստակենտրոնում
Պայթյուն Բի-բի-սի հեռուստակենտրոնում | |
---|---|
![]() | |
Տեսակ | car bombing? |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | White City? |
Գրոհի նպատակ | BBC |
Տարեթիվ | մարտի 4, 2001 |
Զոհվածներ | 0 մարդ |
Վիրավորներ | 1 |
Պայթյուն Բի-բի-սի հեռուստակենտրոնում, տեղի է ունեցել 2001 թվականի մարտի 4-ին, ժամը 00:30-ին Լոնդոնում։ Իռլանդական հանրապետական բանակի գրոհայինները ռումբ են տեղադրել Բի-բի-սի հեռուստակենտրոնի տարածքում, որը գտնվում է Արևմտյան Լոնդոնի Վուդ-Լեյն շրջանի Ուայթ Սիթիում[1]։ Պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ։
2001 թվականի մարտի 3-ին Լոնդոնի Էդմոնտոն շրջանում կարմիր տաքսի է առևանգվել, որտեղ առևանգողները 10-12 ֆունտ տրոտիլային համարժեքով ռումբ են տեղադրել։ Մեքենան տեղադրվել է Բի-բի-սի հեռուստակենտրոնի մուտքի մի քանի բակերում ժամը 23:00-ին[2]: Ոստիկանները փորձել են ռումբը վնասազերծել կառավարվող ռոբոտի օգնությամբ, սակայն վնասազերծման փորձը հանգեցրել է պայթյունի։ Նախնական տվյալներով՝ հեռուստակենտրոնի անձնակազմին հաջողվել է տարհանել. պայթյունից մեկ ժամ առաջ լիակատար պատրաստության են բերվել Լոնդոնի բոլոր հիվանդանոցների անձնակազմերը։ Պայթյունի հետևանքով տուժել Է Լոնդոնի մետրոպոլիտենի միայն մեկ աշխատակից, ում աչքին են ընկել ապակու բեկորները[3]։ Չնայած այն բանին, որ պայթյունը որոտացել է կեսգիշերից հետո, որոշ աղբյուրներում հաղորդվում էր, որ այն որոտացել Է մինչև կեսգիշեր (այսինքն՝ 3-ին, այլ ոչ թե մարտի 4-ին)։ Հսկիչ տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը և դրա հետևանքները՝ պատուհաններից կոտրված ապակու տեսքով[4]։
Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսկական ԻՀԲ-ն. նա էլ շարունակել է պայթյունների շարքը՝ նույն թվականի օգոստոսի 3-ին Իլինգում ահաբեկչություն կազմակերպելով, իսկ նոյեմբերի 3-ին Բիրմինգհեմում ահաբեկչության փորձ է ձեռնարկել[5]։ Նոյեմբերին բոլոր երեք ահաբեկչական հարձակումների մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել՝ Նոել Մագուայրը և եղբայրներ Ռոբերտ և Էյդեն Հալմերը։ 2003 թվականի ապրիլի 8-ին Օլդ Բեյլի քաղաքում տեղի է ունեցել դատական նիստ. դատարանի առջև են կանգնել նաև Ջեյմս Մակքորմակը (Լաութ կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն) և Ջոն Հանանը (Նյութաունբաթլեր, Ֆերմանի կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն)։ Հալմ եղբայրները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մագուայրը՝ որպես ամենավտանգավոր հանցակիցներից մեկը, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Մակքորմակը՝ 22 տարվա ազատազրկման (որպես ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ), իսկ Հանանը, որը ամենաերիտասարդն էր բոլորից (17 տարեկան), դատապարտվել է 16 տարվա ազատազրկման[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bomb blast outside BBC». BBC News Online. 2001 թ․ մարտի 4.
- ↑ «BBC bomb prompts terror warning». BBC News Online. 2001 թ․ մարտի 5.
- ↑ «Bomb blast outside BBC». BBC News Online. 2001 թ․ մարտի 4.
- ↑ «In pictures: BBC bomb blast». BBC News Online. 2001 թ․ մարտի 4.
- ↑ «Real IRA team convicted of plotting BBC bomb blast». The Independent. London. 2003 թ․ ապրիլի 8.
- ↑ «Real IRA bombers jailed». BBC News Online. 2003 թ․ ապրիլի 9.