Պահեստային վնասատուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահեստային վնասատուներ, պահեստակյաց վնասատուներ, կենդանիներ, որոնք փչացնում կամ ոչնչացնում են պահեստավորված և փոխադրվող հացահատիկը, հատիկային մթերքները, չոր մրգերը, բանջարեղենը, դեղանյութերի, կաշվի, ծխախոտի հումքը և այլն։

Դրանցից առավել վտանգավոր են ասուրի, երկարավուն և սովորական մազապատ աղերը, ամբարային և բրնձի երկարակնճիթը, գողձևացողը, սուրինամի ալրակերը, մավրիտանական բզեզը, ալյուրի մեծ և փոքր բզեզը, հարավային ամբարային հրաթիթեռը, ալյուրի հրաթիթեռը, ամբարային ցեցը, հացահատիկային ցեցը և այլն, թռչուններից՝ տնային աղավնին և ճնճղուկը, կրծողներից՝ մկները, դաշտամկները և այլն։

Հացահատիկային պաշարների բոլոր վնասատուներին պայմանականորեն բաժանում են 3 խմբի․

  • վնասատուներ, որոնք բազմանում են միայն բնական պայմաններում (դաշտերում) և պահեստներն են ընկնում հավաքվող բերքի հետ (հացահատիկային բվիկ, սիսեռի հատիկակեր և այլն)։
  • Վնասատուներ, որոնք բազմանում են և՝ բնական, և՝ արհեստական պայմաններում (հացահատիկային ցեց, լոբու հատիկակեր, տզեր)։
  • Վնասատուներ, որոնք զարգանում են միայն պահեստային պայմաններում (ամբարային երկարակնճիթ, հացահատիկի սրիչ, հրաթիթեռներ, ամբարային ցեց)։

Միջատներով և տզերով վարակված սերմերը կորցնում են ծլունակությունը մինչև 50 % (վնասվում է հատիկի սաղմը և էնդոսպերմը), նվազում հատիկների քաշը (35-60 %-ով), վատանում դրանց սնևդային և հացաթխման որակը։ Ամբարային երկարակնճիթը և տզերը կարող են փոխանցել կարծր մրիկի սպորներ և այլ հիվանդություններ։ Առնետները և մկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 97