Պահակ (թերթ, Բոստոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պահակ (այլ կիրառումներ)
«Պահակ», խորհրդային շրջանի գրական, քաղաքական եռօրյա թերթ (1911-1915 թվականներին՝ շաբաթաթերթ)։ Հանդիսացել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթը։ Լույս է տեսել 1911-1921 թվականներին՝ Բոստոնում (1911, 1916-1921), Փրովիդենսում (1912-1915)։ Խմբագիրներ՝ Հ․ Երվանդ, Ա․ Տեր-Մարկոսյան, Վ․ Քյուրքճյան, Ե․ Մեսիայան։ Անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, քննադատել երիտթուրքերի պանիսլամիզմը, նրանց հայահալած գործելակերպը։
«Պահակ» օրաթերթը ողջունել է Հայաստանի օկուպացիան կարմիր բանակի կողմից և երկրում խորհրդային կարգերի հաստատումը։ 1921 թվականին միացել է «Ազգ»-ին և շարունակվել իբրև «Ազգ-Պահակ», որը 1922 թվականին դարձել է «Պայքար»։
1921 թվականին լույս է ընծայել բացառիկ (տարեգիրք) հրատարակություն՝ գրական-բանասիրական, պատմագիտական բովանդակությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 96)։ |