Պալեոստոմ
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Գուրիայի մարզ/Սամեգրելո-Զեմո Սվանեթ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Լանչխութի շրջան/Խոբի շրջան | |
Ավազանի մակերեսը | 18,2 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 3,2 մ | |
Թափվող գետերը | Պիչորա | |
Պալեոստոմ (վրաց.՝ პალიასტომი), լիճ Վրաստանի Գուրիա և Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզերում տարածվող Կոլխիդայի դաշտավայրում։
Այն իրենից ներկայացնում է առավելապես ծանծաղուտ ընդարձակ գետաբերան։ Այստեղ է թափվում Պիչորա գետը։ Դուրս է հոսում լճից Կապարչա գետի վտակը, որն էլ թափվում է Սև ծով։ Լճի ափին է տեղակայված Փոթի քաղաքը։
Լճի մակերեսը կազմում է 18․2 կմ²։ Միջին խորությունը 2,6 մ է, առավելագույնը 3,2 մ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է՝ 0,3 մ։ Մինչև 1933 թվականը լիճը եղել է քաղցրահամ, իսկ ավելի ուշ այն վերածվեց ծովալճակի, որի ջրերը քաղցրահամ են դառնում միայն գետերի վարարումների ժամանակ։
Լիճը գտնվում է Կոլխիդայի արգելոցի սահմաններում։
1961 թվականին հնէաբանները լճի հատակում հայտնաբերել են II-րդ հազարամյակի բնակավայրի հետքեր։ Տվյալ տարածքը հավանաբար հանդիսանում է Ֆասիս քաղաքի տեղակայման վայրը[1]։
- 1963 թվականին կինոռեժիսոր Սեմյոն Դոլիձեն նկարեց «Պալեոստոմի» ֆիլմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гамкрелидзе Г.А.։ «Гидроархеологические работы в зоне предполагаемого расположения древнего Фасиса»։ Московский Подводно-Археологический Клуб։ Արխիվացված օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2008-11-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Палеостоми // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Подводная археология в озере Палеостоми(անգլ.)
|