Jump to content

Պալացցո Դուոդո ա Սան Անջելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Դուոդո ա Սան Անջելո
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Փողոցcampo Sant'Angelo?
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Դուոդո ա Սան Անջելո (իտալ.՝ Palazzo Duodo a Sant'Angelo), պալացցո (պալատ) Վենետիկի Սան Մարկո պատմական շրջանում[1]։ Կառույցը գտնվում է Պալացցո Գրիտտի Մորզինիի դիմաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցոն ենթադրաբար կառուցել է 15-րդ դարում վենետիկյան Դուոդո ընտանիքը կամ էլ այն ձեռք է բերել ավելի ուշ։ Ընտանիքին պալատը պատկանել է մինչև 19-րդ դարը, որից հետո կառուցի սեփականատերերը փոխվել են։

1801 թվականին, երբ շենքում տեղակայված էր հյուրանոց, այստեղ է մահացել կոմպոզիտոր Դոմենիկո Չիմարոզան։

20-րդ դարում շենքում տեղակայված էր Աշխատանքի նախարարության տեղական մասնաճյուղը, իսկ 1986 թվականին շենքը վաճառվել է Eni ընկերությանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատ եռահարկ շենք է՝ կառուցված գոթական ճարտարապետության բոլոր կանոններով։ Ճակատը պատրաստված է աղյուսից և իստրիական քարից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marcello Brusegan I palazzi di Venezia / Newton Compton 2007, P. 142.(իտալ.)