Jump to content

Չվճարված պարտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվճարված պարտք
ռուս.՝ Неоплаченный долг
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Շրեդել
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներԴանիիլ Իլչենկո
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Չվճարված պարտքը» (ռուս.՝ «Неоплаченный долг»), 1959 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շրեդելը Յուրի Նագիբինի «Իջիր, հասել ենք․․․» (ռուս.՝ «Слезай, приехали…») պատմվածքի հիման վրա, ընդ որում՝ «պատմության մեջ հազիվ ուրվագծված շատ կերպարներ զարգացվել են, իսկ մյուսները ծնվել են, ասես, տեղատակերի կես կյանքից և դարձել են մարմին ստացած կերպարներ»[1]։

Ձմեռ։ Մի փոքրիկ կայարանում, որտեղ հեռավոր գնացքները կանգ են առնում մեկից երկու րոպե, ձիավար ծերունի Մարուշկինը դիմավորում է նոր գյուղատնտեսին՝ երիտասարդ մասնագետ Լյուսյա Կրեչետովային։ Սկզբում նա հետաքրքրությամբ դիտում է նոր մարդկանց, նոր կյանքը։ Բայց շատ շուտով նրան սկսում են նյարդայնացնել մանրուքները՝ կամ լույսն է մարում, կամ ջուր չկա։ Նա չի նկատում այն տարվածությունը, որով աշխատում են իր նոր ծանոթները՝ փոստատար աղջիկը, նրան սիրահարված համակուրսեցի այգեպանը, կոլտնտեսության նոր նախագահը, ծերունի Մարուշկինը, որն իրեն զգում է շրջանի տերը։ Մտածելով և հոգալով միայն իր բարեկեցության մասին՝ Լյուսիան թողնում է ամեն ինչ և հեռանում։

  • Էլեոնորա Պրոխնիցկայա – Լյուսյա
  • Դանիիլ Իլչենկո – Մարուշկին, ձիավար
  • Նինա Անտոնովա – Լյոլյա Կոնյուշկովա
  • Վիկտոր Մարկին – «պետ»
  • Բորիս Վլադիմիրով – Լուտիկով
  • Սերգեյ Սիբել – Պյոտր Շիրյաև
  • Բորիս Նովիկով – «Համլետ»
  • Մայա Զաբուլիս – Մարինա
  • Վսեվոլոդ Սանաև – Ալեքսեյ Օկունչիկով
  • Վլադիմիր Սամոյլով – Ժգուտով, կոլտնտեսության նախագահ
  • Անաստասիա Գեորգիևսկայա – Կոչետկովա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Նագիբին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Շրյոդել
  • Օպերատոր՝ Սամուել Ռուբաշկին
  • Նկարիչ՝ Վիկտոր Սավոստին
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Հնչյունային ռեժիսոր՝ Իրինա Չեռնյախովսկայա

Ֆիլմում առաջին անգամ հնչել է «Проходные дворы» երգը (երաժշտությունը՝ Իսահակ Շվարցի, տեքստը՝ Միխայիլ Սվետլովի) Էլեոնորա Պրոխնիցկայայի կատարմամբ, ով ֆիլմում կատարել է գլխավոր դեր։

Իսահակ Շվարցի համար դա եղել է կինոյի համար գրված երկրորդ երգն, բայց այն այնքան հայտնի է դարձել, որ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց նա լսել է, թե ինչպես են Լենինգրադի ուսանողները երգում այն գետի ափին և, ըստ նրա, «ապրել է հեղինակային զգացում» (ռուս.՝ «испытал авторское чувство»)[2]։

Տեքստը գրվել են Միխայիլ Սվետլովն Աստորիա հյուրանոցում (մուտքի անմիջապես վերևում գտնվող պատուհաններով սենյակում). ռեժիսորը, հոգնելով սպասել բանաստեղծությունը հանձնելուն, բանաստեղծին կանչել է Լենինգրադ և բանալիով փակել հյուրանոցի սենյակում[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՄԿԿ Կենտկոմի «կուսակցական կյանք» հանդեսում ֆիլմը խիստ քննադատության է ենթարկվել. «Պրոֆեսիոնալ քննադատները բազմաթիվ դժգոհություններ են ներկայացրել ֆիլմի վերաբերյալ։ Այս պնդումները, անկասկած, հիմք ունեն։ Ֆիլմում կան բազմաթիվ թերություններ. ֆիլմը կրում է էտյուդիզմի կնիք, դրանում չկա իրական կինեմատոգրաֆիական զարգացում, անհաջող է որոշ դերերի համար արտիստների ընտրությունը։ Ֆիլմի ռեժիսոր ընկ. Շրեդելը մեխանիկորեն գնացել է Յ. Նագիբինի գրական ստեղծագործության տեքստի հետևից»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мосфильм, Том 5, Искусство, 1965 — стр. 40
  2. Композитор госпожи удачи Արխիվացված 2017-02-24 Wayback Machine, МК, 5 сентября 2001
  3. Кинофильм «Неоплаченный долг». Михаил Светлов // Элеонора Прохницкая — Жизнь как кино — Москва : АСТ : Астрель, 2011. — 318 с.
  4. Партийная жизнь, Издательство «Правда», 1960 — стр. 24