Չոր նավահանգիստ
Չոր նավահանգիստ (երբեմն կոչվում է ներքին նավահանգիստ կամ միջմոդալ հանգույց) ներքին միջմոդալ տերմինալ է, որն ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով ուղղակիորեն կապված է ծովային նավահանգստի հետ[1]։
Բացի բեռնափոխադրման մեջ իրենց դերից, չոր նավահանգիստները կարող են ներառել նաև ապրանքների պահեստավորման և համախմբման աշխատանքներ, ավտոմոբիլային կամ երկաթուղային բեռնափոխադրողների սպասարկում և մաքսազերծման ծառայություններ։ Այս օբյեկտների տեղադրությունը չոր նավահանգստում նվազեցնում է պահեստավորման և մաքսային տարածքների համար մրցակցությունը ծովային նավահանգստում[2]։
Չոր նավահանգիստը՝ ստեղծելով կենտրոնացված բաշխման, կետ կարող է արագացնել բեռների հոսքը նավերի և ցամաքային տրանսպորտային ցանցերի միջև։ Ներքին նավահանգիստները կարող են բարելավել ներմուծումը և արտահանումը՝ ծանրաբեռնված ծովային նավահանգիստներից հեռու տեղափոխելով բեռնարկղերի ժամանակատար տեսակավորումն ու վերամշակումը[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր նավահանգիստ եզրը նեղ իմաստով օգտագործվում է միջազգային տրանսպորտային համակարգերի ոլորտում՝ միջմոդալ բեռնարկղերի (ստանդարտացված բեռնափոխադրման կոնտեյներ) համար նախատեսված մասնագիտացված օբյեկտները նշելու համար։ Նման նավահանգիստներում ապրանքներ բեռնելու և բեռնաթափելու փոխարեն, բեռնարկղերը կարող են պարզապես տեղափոխվել նավից ավտոմեքենա կամ նավից գնացք։ Բեռնարկղը կարող է կրկին տեղափոխվել ճանապարհային և երկաթուղային տրանսպորտով մի այլ տեղ։ Ապրանքները բեռնվում կամ բեռնաթափվում են միայն սկզբնական կամ վերջնական նպատակակետում[1][2]։։
Բեռնարկղերը թույլ են տալիս ծովային նավահանգստում իրականացվող որոշ գործառույթներ՝ մաքսային գործառույթներ, վերամշակում, բեռնարկղերի ստուգում տեսակավորում և համախմբում, տեղափոխել ցամաքային տարածք։ Արդյունքում ծովային նավահանգստում արագանում է բեռնարկղերի բեռնաթափումը և նվազում են գործառնական ծախսերը։ Արդյունավետությունը մեծանում է, երբ ցամաքային տեղամասի և ծովային նավահանգստի միջև բարձր թողունակությամբ երկաթուղային կապ է լինում[1][2]։
Չոր նավահանգիստը կապված է ծովային նավահանգստի հետ, և զբաղվում է բեռնարկղերի բաշխումով է փոխադրման տարբեր միջոցների միջև (միջմոդալ փոխանցում) և միջազգային առևտրի մշակումով։ Սա տարբերում է ցամաքային նավահանգիստը կոնտեյներային պահեստից կամ տրանսպորտային հանգույցից[3][4]։
Չոր նավահանգիստ տերմինը կարող է օգտագործվել նաև օդանավակայանի կամ ցամաքային սահմանային անցակետի, այլ ոչ թե ծովային նավահանգստի հետ կապված նմանատիպ մոդելի համար։
Չոր նավահանգիստ Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով Գյումրիում չոր նավահանգիստ են կառուցելու[5]։ Այն արագ հաղորդակցություն ու կապ է ստեղծելու վրացական երկու՝ Բաթումի և Փոթիի նավահանգիստների հետ[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2008 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «What is Dry port? Definition and meaning». Dictionary of International Trade (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ C.M. (Red) Williams, President of Saskatchewan Agrivision Corporation. «Inland Port vs. Container Port» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-08-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Leitner, Sara Jean; Harrison, Robert (2001). The Identification and Classification of Inland Ports. Center for Transportation Research, The University of Texas at Austin. էջ 69. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ - e-draft.am». www.e-draft.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Չոր նավահանգստի շնորհիվ կկարողանանք բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ»
- ↑ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կկառուցվի
|