Չորս սուրբ քաղաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տասնիներորդ դարի հուդայականության չորս սուրբ քաղաքների արտաքին մասշտաբի քարտեզը, որտեղ վերևի աջ քառանկյունում գտնվում է Երուսաղեմը, ներքևում՝ Հեբրոնը, Հորդանան գետը հոսում է վերևից ներքև, վերևի ձախ մասում Ցֆատը և ներքևում Տիբերիան: Չորս քաղաքներից յուրաքանչյուրում ներառված են սրբազան սրբավայրերի, ինչպես նաև սուրբ ռաբբիների և սուրբ մարդկանց գերեզմանները:

Չորս սուրբ քաղաքներ (երբայերեն՝ ארבע ערי הקודש, իդիշ՝ פיר רוס שטעט)՝ հրեական ավանդույթում հավաքական տերմին է, որը Օսմանյան կայսրության կողմից Պաղեստինի նվաճումից հետո կիրառվում է հրեական կյանքի չորս հիմնական կենտրոններում Երուսաղեմի, Հեբրոնի, Ցֆատի և հետագայում Տիբերիայի [1]։

«Սուրբ քաղաքներ» հայեցակարգը թվագրվում է 1640-ական թվականներին, Տիբերիան ներառելով՝ 1740 թվականին, որը պայմանավորված էր հալուկկա հավաքելու համար (միջոցներ կարիքավորների համար) քաղաքների միջև ասոցիացիայի ստեղծմամբ[2]։

Ըստ 1906 թվականի հրեական հանրագիտարանի. «Տասնվեցերորդ դարից ի վեր Պաղեստինի Սրբությունը, հատկապես հուղարկավորության համար, գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է չորս քաղաքներ՝ Երուսաղեմ, Հեբրոն, Տիբերիա և Ցֆատ։

  • Երուսաղեմը հուդայականության և հրեա ժողովրդի հոգևոր կենտրոնն է եղել մ.թ.ա. 10-րդ դարից, երբ Դավիթ թագավորի կենդանության օրոք այն ընտրվել է Սուրբ տաճարի գտնվելու վայր[3]։
  • Ենթադրվում է, որ Հեբրոնում գտնվող Պատրիարքների քարանձավը հանդիսանում է հրեական հայրապետների՝ Աբրահամի ու Սառայի, Իսահակի ու Ռեբեկայի և Հակոբի ու Լեայի գերեզմանները։ Որպես այդպիսին, Հեբրոնը հրեաների համար երկրորդ ամենասուրբ քաղաքն է և այն երեք քաղաքներից, որտեղ իսրայելական աստվածաշնչյան կերպարները հող են գնել (Աբրահամը խեթերից գնել է դաշտ և քարանձավ (Ծննդոց 23։16-18), Դավիթ թագավորը Հեբուսացի Արավնից Երուսաղեմում կալ է գնել, իսկ Հակոբը՝ Սիքեմեմի հողեր (Ծննդոց 33։18-19)։ Պատմականորեն Հեբրոնը Դավիթ թագավորի առաջին մայրաքաղաքն է։
  • 1492 թվականին հրեաների ներհոսքից հետո Ցֆատը համարվում էր սուրբ քաղաք և հայտնի է դարձել որպես կաբալիստական կրթություն ստանալու կենտրոն։
  • Հրեական պատմության մեջ Տիբերիան նշանակալի էր որպես վայր, որտեղ կազմվել է Երուսաղեմի Թալմուդը և որպես Մասորեթների տուն, բայց նրա կարգավիճակը որպես սուրբ քաղաք պայմանավորված է ռաբբիների ներհոսքով, որոնք 18-րդ և 19-րդ դարերում քաղաքը հիմնել են որպես հրեական ուսուցման կենտրոն[4]։ Ըստ հրեական ավանդույթի՝ ազատագրումը կսկսվի Տիբերիայում և այնտեղ կվերականգնվի Սինեդրիոնը։ Մեսիան կբարձրանա Տիբերիայի լճից, կմտնի քաղաք և կգահակալվի Ցֆատում՝ բարձրահարկ բլրի գագաթին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wigoder, Geoffrey, ed. (1989)։ The Encyclopedia of Judaism։ Macmillan։ էջ 768։ «Term applied to the Erets Israel cities of Jerusalem, Hebron, Safed and Tiberias. These were the four main centers of Jewish life after the Ottoman conquest of 1516. The concept of the holy cities dates only from the 1640s, when the Jewish communities of Jerusalem, Hebron, and Safed organized an association to improve the system of fundraising in the Diaspora. Previously, such fundraising had been undertaken by individual institutions; now it was agreed that the emissaries would be sent on behalf of each urban Jewish community as a whole, with not more than one emissary per town. After Tiberias was refounded in 1740, it also joined the association. This arrangement did not last long, however, and by the mid-19th century there was no authority strong enough to enforce a centralized collection of ḥalukkah funds. The term "Four Holy Cities" became a convenient designation by historians rather than the title of an actual functioning body. In Jewish tradition, going back to ancient times, the only city regarded as holy is Jerusalem» 
  2. Palestine, Holiness Of by Joseph Jacobs, Judah David Eisenstein. Jewish Encyclopedia, 1906 ed.
  3. Why Do Jews Love Jerusalem? by Yeruchem Eilfort. Chabad.org/ Ideas & Beliefs/Questions & Answers/Mitzvot & Jewish Customs
  4. Dov Noy, Dan Ben-Amos, Ellen Frankel (November 2006)։ Folktales of the Jews: Tales from the Sephardic dispersion։ Jewish Publication Society։ էջ 66։ ISBN 978-0-8276-0829-0։ Վերցված է հոկտեմբերի 17, 2010 
  5. Henry W. Bellows (2008)։ The Old World in Its New Face: Impressions of Europe in 1867-1868, Volume II։ BiblioBazaar, LLC։ էջ 337։ ISBN 978-0-559-64379-8։ Վերցված է հոկտեմբերի 17, 2010