Չխվե Յոնջե
Չխվե Յոնջե | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 최영재 |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1996[1] (27 տարեկան) Մոկփո, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա[1] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Կորեայի արվեստի դպրոց, Seokyeong University?, Հանլիմ բազմարվեստ դպրոց և Daekyeung University? |
Անդամակցություն | GOT7 |
Կայք | jyppub.com/creators2.aspx?schDisplay=&schType=&schString=&pageNo=1&creator_cd=CR00052&creator_pm=Ars youngjaexars.com sublimeartist.co.kr/post/young-jae youngjae-jp.bstage.in |
Choi Youngjae Վիքիպահեստում |
Չխվե Յոնջե (կորեերեն՝ 최영재, չինարեն՝ 崔榮宰, սեպտեմբերի 17, 1996[1], Մոկփո, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա[1], ավելի հայտնի է որպես Յոնջե կամ Ars), հարավկորեացի երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Հարավկորեական Got7 բոյբենդի գլխավոր վոկալիստն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնջոն ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 17-ին Հարավային Կորեայում՝ Մոկպխոում[2]։ Նա ունի նաև մեծ եղբայր և քույր[3]։ Դեռ մանկուց Յոնջեն երազել է դառնալ երգիչ, երգել է եղբոր հետ, և բանակ գնալուց հետո ընդունվել է երաժշտական ակադեմիա, որպեսզի զբաղվի երաժշտությամբ[4]։ 2011 թվականին մասնակցել է վոկալի մրցույթի, որտեղ գրավել է առաջին տեղը։ 2013 թվականին JYP Entertainment-ը փակ լսումներ է անցկացրել ակադեմիայում, որտեղ Յոնջեն սովորում էր, և նա դարձել է թրեյնի[5]։ Սեուլում պրակտիկայի մեկնարկից մեկ ամիս անց նա ճանաչվել է JYP Entertainment-ի Got7 տղամարդկանց նոր խմբի անդամ[6]։
2015 թվականի փետրվարին Յոնջեն ավարտել է Կորեայի արվեստի դպրոցը և ընդունվել Սոկենի մասնավոր համալսարան՝ «Թատրոն և կինո» մասնագիտությամբ[7][8][9]։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է Դաքենի համալսարան՝ անձնական ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Got7-ը դեբյուտ է կատարել 2014 թվականի հունվարի 14-ին « Got It?» դեբյուտային մինի ալբոմից «Girls Girls Girls» սինգլով[10]։ Մեկ տարի անց՝ 2015 թվականի հունվարի 12-ին, տեղի է ունեցել JYP Entertainment-ի արտադրության «Երազանքի ասպետը» վեբ-դրամայի առաջին սերիայի պրեմիերան, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են խմբի բոլոր անդամները[11]։ Նույն թվականին տեղի է ունեցել «One Dream One Korea» երգի թողարկումը, որի ձայնագրությանը մասնակցել են տարբեր կուռք-խմբերի գլխավոր վոկալիստները, այդ թվում՝ Յոնջեն[12]։
2016 թվականի մարտից Յոնջեն գրանցվել է JYP երգերի հեղինակների ռեեստրում՝ Flight Log. Departure ալբոմից «Rewind» երգի բառերը գրելուց հետո[13]։ Նույն թվականին նա թողարկել է «My Day» և «Trauma» երգերը SoundCloud-ում՝ Ars կեղծանունով[14][15]։ 2017 թվականին նա համագործակցել է Sanjoy-ի և Eliot Yamin-ի հետ «Victim of Love» սինգլի ստեղծման համար[16][17] և նորից թողարկել է «Call Button» և «I Want to Fall Asleep» կոմպոզիցիաները SoundCloud-ում[18][19]։
2018 թվականին Յոնջեն համագործակցել է Պարկ Ջի Մինգի հետ «I'm All Ears» հատուկ սինգլի համար՝ որպես երիտասարդության շրջանում ինքնասպանությունների կանխարգելման հատուկ արշավի մաս[20]։ Նա նաև կատարել Է «At the Usual Time (그 시간에)» սաունդթրեքը «Սիրո Վոկ» դրամայի համար[21]։
2020 թվականի մայիսի 1-ին հայտնի է դարձել, որ Յոնջեն կատարելու է «Fall In Love (빠져드나봐)» սաունդթրեքը «Երբ ծաղկում է իմ սերը» դրամայի համար[22]։ Մայիսի 18-ից նա դարձել է «Idol Radio»-ի մշտական դիջեյը՝ Day6-ի Յոնկեի հետ միասին[23]։ Մայիսի 25-ին գործարկվել է մարդկանց և շների համար նախատեսված «Ars x Coco» հագուստի խանութը, որը մինչև հունիսի 8-ը զբաղվել է իրերի վաճառքով. հասույթի մի մասը նվիրաբերվել է շների ապաստարաններին և կամավորական կազմակերպություններին[24]։
Հունիսի 21-ին Յոնջեն թողարկել է «나의사춘기에게 (տո իմ Youth)» երգի քավեր տարբերակը[25], իսկ օգոստոսի 13-ին հրապարակել է «Square»-ի քավեր տարբերակը[26]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրպագուների հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսին Յոնջեն մշտապես հետապնդվել է երկրպագուների կողմից և Instagram-ի իր էջում հաղորդագրություններ է հրապարակել՝ խնդրելով դադարեցնել լրտեսումը[27]։ JYP Entertainment-ը կազմել է իրավախախտման ակտերի վերաբերյալ բողոք և դրանք ուղարկել քննչական մարմին[28]։ Երկրպագուները նաև սոցիալական ցանցերում հրապարակել են «#ProtectYoungjae» հեշթեգը[29]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Երգը թողարկվել է | ||
(J. price-ի հետ համատեղ) |
||
(Noday-ի հետ համատեղ) | ||
Համագործակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
(Փաք Չհի Մինի հետ) |
Որպես հյուր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
(Sanjoy-ը Ars-ի, Ստեփան Ռեցայի և Էլիոտ Յամինի հետ) |
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
(Չխվե Չոն Յունոմի հետ) |
Հեղինակային երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2015 | ս | Երազանքի ասպետները | Dream Knight | կամեո |
Ռեալիթի շոու
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում |
---|---|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://m.metroseoul.co.kr/article/2014011900071
- ↑ «LET'S TAKE A LOOK AT HOW AHGASES CELEBRATE GOT7'S YOUNGJAE'S BIRTHDAY THROUGHOUT THE YEARS». Channel Korea. 2019 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Meet The Siblings Of All The GOT7 Members». Koreaboo. 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «GOT7、芸能人への憧れから母親の影響まで…僕たちが歌手になった理由». 10Asia. 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Oh! My Got7 : GRAZIA INTERVIEW». Naver. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «[쿠키 人터뷰] 갓세븐, 행운을 거머쥔 7명의 소년들①». Kuki News. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «'졸업' 영재 "박진영, 졸업식 선물 사준다고..페도라 원해"». Star News. 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Youngjae graduates from high school». The Korea Herald. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «GOT7's Youngjae Accepted Into Seokyeong University». Soompi. 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «A Look Back at GOT7's Career, From Their Electrifying Debut to Stadium Concerts». Billboard. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Dream Knight (2015—2016) Full Cast & Crew». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «'One Dream One Korea' campaign song by EXO, BTS, and more resonates as the closing song for North and South Korean summit». All K-Pop. 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Flight Log: Departure Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «ARS (Choi Youngjae GOT7) - MY DAY». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «TRAUMA - Ars(GOT7-영재)(Prod.by 주찬양)». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Boy Band GOT7 Talk Making Their Own Way Amid Growing Stateside Interest In K-Pop». Forbes. 2018 թ․ հուլիսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Sanjoy, Elliott Yamin, dan Youngjae 'GOT7' Rilis Single Kolaborasi "Victim Of Love"». Creative Disk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «ARS (Youngjae GOT7) & J.praize - Call Button». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «잠들고 싶어 -Ars(rap.noday)». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «GOT7's Youngjae & Jimin Park Release 'I'm All Ears' as Part of Youth Suicide Prevention Campaign». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «기름진 멜로 OST Part.2». Melon. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «"갓세븐 의리" 영재, '화양연화' OST 부른다..진영 지원 사격». Naver. 2020 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «2020 MBC 라디오 봄 개편». GukjeNews. 2020 թ․ մայիսի 9. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «갓세븐 영재, 반려견 코코와 함께 한 의류 쇼핑몰 Ars X COCO 런칭». MHNS. 2020 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «나의사춘기에게 - 영재(Ars)». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ars-SQUARE cover». SoundCloud. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «GOT7's Youngjae Under Stress From Sasaeng Fans». All K-Pop. 2020 թ․ հուլիսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «GOT7's Youngjae Has Been Crying For Help From Sasaengs For Years, While Fans Accuse JYP Entertainment Of Doing Nothing». Koreaboo. 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Fans Worried About GOT's Youngjae After New Sasaeng Incident». Business Times. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Flight Log: Turbulence Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Flight Log: Arrival Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Turn Up Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «7 for 7 Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Eyes on You». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Present: You Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Present: You & Me». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «I Won't Let You Go Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Spinning Top Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Love Loop Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Dye Credits». JYP Publishing Official Website. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Main Vocalist Of Popular Boy Band Regains Confidence On "King Of Masked Singer"». Soompi. 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «GOT7's Youngjae To Make Solo Appearance On "Immortal Songs"». Soompi. 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Got7 Golden Key». Star K Official YouTube Channel. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.