Չիպոլատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիպոլատա
Չիպոլատայի բաղադրիչները
ՏեսակՆրբերշիկ
Ենթատեսակերշիկ
Առաջացման երկիր Ֆրանսիա

Չիպոլատա (/ˌɪpəˈlɑːtə/[1][2]), խոզի երշիկներ, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում։ Այս անվանումով երշիկները ի հայտ են եկել 1903 թվականին՝ Օգյուստ Էսկոֆեի «Le guide culinaire»-ի էջերում[3]։ Սովորաբար չիպոլատա երշիկները մատուցվում են նախաճաշին։

Չիպոլատան պատրաստվում է խոզի մսի կոպիտ կտրտված կտորներից՝ համեմված աղով, պղպեղով, խոտերով և համեմունքներով (եղեսպակ, ծոթոր, անուշահոտ պղպեղ կամ մշկընկույզ)[4]։ Անունը գալիս է իտալական cipollata (իտալ.՝ cipolla՝ սոխ), բայց Իտալիայի սահմաններում չիպոլատի պատրաստման ժամանակ սոխ չեն ավելացնում[5]։

Տարածված է Մեծ Բրիտանիայում և հաճախ հայտնվում է Սուրբծննդյան սեղանին՝ բեկոնի մեջ փաթաթված, ինչպես նրբերշիկը խմորում[6]։

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում չիպոլատան պատրաստում են տավարի և ոչխարի մսից, մատուցվում է նախաճաշին կամ տապակվում է գրիլի վրա։

Չիպոլիտայի ա-լյա խավարտը բաղկացած է սոխից, չիպոլիտա երշիկներից, շագանակից, աղի խոզի մսից, երբեմն՝ դեմիգլասի կամ Մադերի սոուսի մեջ գազարներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «chipolata». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  2. «Chipolata». Dictionary.com (անգլերեն). www.dictionary.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 Auguste Escoffier, Gilbert Le guide culinaire. — au bureau de "l'Art culinaire", 1903. — С. 377—378. — 822 с.
  4. Child, Julia; Simone Beck Mastering the Art of French Cooking. — New York: Knopf, 1972. — Т. 2. — С. 289.
  5. Alan Davidson The Oxford Companion to Food. — OUP Oxford, 2014. — С. 180. — 953 с. — ISBN 9780191040726
  6. Christmas dinner in England Արխիվացված 2011-05-17 Wayback Machine. Retrieved 9 September 2008