Չիննի Օնվուգբենու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիննի Օնվուգբենու
անգլ.՝ Chinny Onwugbenu
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր

Չիննի Օնվուգբենու (անգլ.՝ Chinny Onwugbenu, ), նիգերիացի կին կինոպրոդյուսեր, կինոնկարներ արտադրող The Entertainment Network (TEN) նիգերիական ընկերության համահիմնադիր[1][2]։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիննին սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանում, որն ավարտել է 2006 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2010 թվականին էլ ավարտել է Լոս Անջելեսում գործող Կալիֆոռնիական համալսարանի Անդերսոնի անվան կառավարման դպրոցի (UCLA Anderson School of Management) մագիստրատուրան՝ «բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիննի Օնվուգբենուի պրոդյուսերական հիշարժան աշխատանքներից են համարվում 2015 թվականին նկարահանված «Ճանապարհ դեպի երեկ» (Road to Yesterday)[3][4] և 2018 թվականին թողարկված «Առյուծասիրտը» («Lionheart») կինոնկարները. ընդ որում՝ Netflix-ը հավանության է արժանացրել և ձեռք է բերել «Lionheart»-ը։ Կարևոր է նշել նաև, որ Չիննի Օնվուգբենուն Ժենևիև Ննաջիի հետ համատեղ հիմնել է կինոնկարների արտադրության the Entertainment Network (TEN) նիգերիական ընկերությունը[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ «Լավագույն կինոնկար» անվանակարգում (Արևմտյան Աֆրիկա)՝ 2016 թվականին կայացած Africa Magic Viewers Choice Awards (AMVCA) մրցանակաբաշխությունում՝ «Ճանապարհ դեպի երեկ» (Road to Yesterday) ֆիլմի համար[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bamas, Victoria (2018 թ․ օգոստոսի 23). «Genevieve Nnaji's directorial debut "Lion Heart" to premiere in Toronto». Daily Trust. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Editor (2018 թ․ օգոստոսի 23). «Genevieve's `Lionheart' to premiere in Toronto Film Festival». Punch. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite news}}: |last1= has generic name (օգնություն)
  3. Izuzu, Chidumga (2015 թ․ նոյեմբերի 27). «Ishaya Bako, Chigurl talk difference between movie and past projects». Pulse Nigeria. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Olujuyigbe, Ife (2017 թ․ օգոստոսի 27). «REVIEW: Genevieve Nnaji's "Road To Yesterday" Is Slow, But Don't Worry, It Pulls Through». TNS. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. Editor (2017 թ․ ապրիլի 20). «The Film Blog: Genevieve Nnaji's directorial debut is upon us». YNaija. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite news}}: |last1= has generic name (օգնություն)
  6. Njoku, Benjamin (2016 թ․ մարտի 5). «AMVCA 2016 : See list of winners». Vanguard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.