Չինգիզ Գուրբանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չինգիզ Սալման օկլի Գուրբանով (ադրբ.՝ Çingiz Salman oğlu Qurbanov, նոյեմբերի 24, 1994(1994-11-24), Həzrə, Qusar District, Ադրբեջան - դեկտեմբերի 29, 2016(2016-12-29), Թովուզի շրջան, Ադրբեջան), Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2016 թվականին՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Մահից հետո նրան շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլհամ Ալիևը ընդունում է Չինգիզ Գուրբանովի ընտանիքը

Չինգիզ Գուրբանովը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 24-ին Գուսարի շրջանի Հազրա գյուղում։ Չինգիզ Գուրբանովն ավարտել է դպրոցը 2012 թվականին, նույն թվականին ընդունվել է Ադրբեջանի տեխնիկական համալսարան։

2016 թվականին համալսարանն ավարտելուց հետո Չինգիզ Գուրբանովը սկսել է իր զինվորական ծառայությունը այդ տարվա հուլիսին։

Չինգիզ Գուրբանովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՝ ադրբեջանա-հայկական սահմանին բախումների ժամանակ[4]։ 2017 թվականի փետրվարի 7-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի և Ադրբեջանի զնված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի թիվ 1966 հրամանով, Չինգիզ Սալման օկլի Գուրբանովին հետմահու շնորհվել է «Ազգային հերոսի կոչում»՛ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման գործում իր հատուկ ծառայությունների համար։

Փետրվարի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեևն ընդունել է Չինգիզ Գուրբանովի ընտանիքի անդամներին։ Ընդունելության ավարտին Իլհամ Ալիևը զինվորի հայր Սալման Գուրբանովին հանձնել է «Ոսկե աստղ» մեդալը և Բաքվում երեք սենյականոց բնակարանի փաստաթուղթ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • - «Ադրբեջանի ազգային հերոս» և «Ոսկե աստղ» մեդալ (2017)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]