Չինական ավանդական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինական լապտերները Չինաստանի բազմաթիվ ազգային տոների անբաժան մասն են:

Չինական ավանդական տոներն ունեն բազմադարյան պատմություն և հարուստ մշակութային բովանդակություն։ Նրանցից շատերը իրենց արմատներով հասնում են հին չինական առասպելաբանության խորքերը, մյուսներն ունեն լիովին իրապաշտական ակունքներ, նախ և առաջ՝ առնչվելով չին ժողովրդի գյուղատնտեսական գործունեությանը։ Գործնականում նրանք բոլորը, որոշ բացառություններով, կապված են չինական օրացույցի որևէ ամսաթվի։

Չինական ավանդական տոների մեծ մասի նախատիպերը ծագել են Ցին գահատոհմի դարաշրջանում (մ.թ.ա. 221-206 թթ.).[1] Ժամանակի ընթացքում որոշ հին ծեսեր վերածվել են գունագեղ զանգվածային տոնակատարությունների, իսկ մյուսներն էլ դուրս մղվել ժողովրդի առօրյա կյանքից։ Ստորև բերված են առավել նշանակալից տոները, որոնք նշվում են Չինաստանի ազգաբնակչության կողմից հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Չինաստանի ավանդական տոների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական օրացույցի առաջին օրը («Գարնան տոն») սկսվում է ամանորը. այն համարվում է նոր տարվա սկիզբը։ Չինացիների կարծիքով, այդ օրը սկսվում է գարունը, տեղի է ունենում բնության զարթոնքը, կենդանանում են հողը և նրա պահպանած կյանքի ծիլերը։ Նեղ ընտանեկան շրջանակում նշում են այս հին տոնը՝ բուրավետ նյութեր վառելով և հրավառություններ արձակելով, որոնց նպատակն է վախեցնել չար ոգիներին։ Չինական ամանորի տոնումը համընկնում է Գրիգորյան տոմարի հետևյալ օրերին[2].

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
29 հունվարի 18 փետրվարի 7 փետրվարի 26 հունվարի 14 փետրվարի 3 փետրվարի 23 հունվարի 10 փետրվարի 31 հունվարի 19 փետրվարի 8 փետրվարի 28 հունվարի

Լապտերների տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնը համարվում է «Գարնան տոնի» (չինական ամանորի) ավարտը և նշվում է Լուսնային օրացույցի 1-ին ամսվա 15-րդ օրը։ Ավանդույթի համաձայն՝ մարդիկ փողոցներում և զբոսայգիներում կախում են զանազան չափերի բազմերանգ լապտերներ։ Լապտերների տոնը համընկնում է Գրիգորյան օրացույցի հետևյալ օրերին[2].

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
12 փետրվարի 4 մարտի 21 փետրվարի 9 փետրվարի 21 փետրվարի 17 փետրվարի 6 փետրվարի 24 փետրվարի 14 փետրվարի 5 մարտի 22 փետրվարի 11 փետրվարի

Ձմեռային արևադարձի օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային արևադարձի օրը նշվում է դեկտեմբերի 22-ին կամ 23-ին։ Հին Չինաստանում համարում էին, որ այդ ժամանակվանից, երբ, օրերը (ցերեկները) երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում, բնության արական ուժը զարթոնք է ապրում և սկիզբ տալիս կյանքի նոր ժամանակաշրջանին կամ շրջափուլին։

Հանգուցյալների հիշատակի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնը կաչվում է նաև «Մաքուր լույսի օր» կամ «Հոգու օր»: Այդ օրն ընդունված է այցելել նախնյաց կամ ազգային դյուցազունների շիրիմներին, կարգի բերել, հարդարել գերեզմանոցները, ծաղիկներ դնել շիրիմներին, և վառել թղթից պատրաստված «զոհաբերության փողերը»` ի նշան և հարգանք հանգուցելոց հիշատակի: Արդի ժամանակաշրջանում գերեզմանոցներ այցելոլու փոխարեն առավել տարածված են քաղաքից դուրս գարնանային զբոսանքները, ուստի Ցինմինն ունի նաև այլ անվանում` «Առաջին խոտի վրա զբոսանքի օր»: Տոնը նշվում է ձնեռային արևադարձից հետո 104-րդ օրը, ինչը հաճախ համընկնում է Գրիգորյան օրացույցի ապրիլի 4-ին կամ 5-ին։

Վիշապանավակների տոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ վիշապանավակներով:

Լուսնային օրացույցի 5-րդ ամսվա 5-րդ օրն է, ուստի կոչվում է նաև «Երկու հինգերի տոն» կամ «Երկհնգատոն»:

Վիշապնավակների տոնը համընկնում է Գրիգորյան օրացույցի հետևյալ օրերին[2].

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
31 մայիսի 19 հունիսի 8 հունիսի 28 հունիսի 16 հունիսի 6 հունիսի 23 հունիսի 12 հունիսի 2 հունիսի 20 հունիսի 9 հունիսի 30 հունիսի

Սիրահարների տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնը լուսնային օրացույցով 7-րդ ամսվա 7-րդ օրն է, ուստի կոչվում է նաև «Երկյոթնյակի տոն»: Համըկնում է Գրիգորյան օրացույցի հետևյալ օրերին[2].

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
31 հուլիսի 19 օգոստոսի 7 օգոստոսի 26 օգոստոսի 16 օգոստոսի 6 օգոստոսի 23 օգոստոսի 13 օգոստոսի 2 օգոստոսի 20 օգոստոսի 9 օգոստոսի 28 օգոստոսի
Աշնան կեսի տոնումը Հոնկոնգում:

Աշնան կեսի տոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնը կոչում են նաև «Բերքի տոն», քանզի ժամանակային առւոմով համընկնում է բերքահավաքի աշխատանքների ավարտի հետ։ Բացի այդ անվանում են նաև «Լուսնի աստվածուհու տոն»: Հին ժողվուրդները, ովքեր ապրում էին շոգ կլիմայով երկրներում, հատուկ պաշտամունք ունեին լուսնի նկատմամբ։ Տապ օրվանից հետո, երբ կիզիչ արևի ճառագայթները հյուծում էին մարդկանց և կենդանիներին, գիշերն իր զովությամբ կենարար հանգստի ժամանակ էր։ Լիալուսինը համարվում էր բարօրության ու բարգավաճման խորհրդանշան։ Այսօր էլ Չինաստանում լիալուսինը նույնն է խորհրդանշում։ Այդ տոնին, որը համըկնում է լիալուսնին, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և համատեղ ընթրում։ Տոնական սեղանի պարտադիր ուտեստ են համարվում «լուսնաբլիթները», որոնք պատրաստվում են ցորենի ալյուրից և լցոնվում տարատեսակ խորիսխներով։

Այս տոնը, որը տարվա շրջանի կեսն է համարվում, իր նշանակությամբ զիջում է չինական Ամանորին։ Տոնը նշվում է լուսնային օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը։ Այս տոնը համընկնում է Գրիգորյան օրացույցի հետևյալ օրերին[2].

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
6 հոկտեմբերի 25 սեպտեմբերի 14 սեպտեմբերի 3 սեպտեմբերի 22 սեպտեմբերի 12 սեպտեմբերի 30 սեպտեմբերի 19 սեպտեմբերի 8 սեպտեմբերի 27 սեպտեմբերի 15 սեպտեմբերի 4 հոկտեմբերի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Традиционные китайские праздники Китайский информационный Интернет-центр.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Китая.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]