Չինական ավանդական հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մին դինաստիային բնորոշ ավանդական չինական հարսանյաց զգեստ
Մին դինաստիայի հարսանիքը պատկերող նկար
«Գուսուի բարգավաճումը» նկարը, որը պատկերվել է Սյու Յանի կողմից Ցին դինաստիայի Ցյանլունի ժամանակաշրջանում։ Պատկերված են հարսնացուն և փեսան՝ չինական հարսանիքին արարողության ընթացքում։
1941 թվական Պենանի բնիկների ավանդական չինական հարսանիքը
Հարսանեկան գահավորակ
«Գետի երկայնքով Ցինմին փառատոնի/ Գերեզմանների մաքրման փառատոնի ժամանակ» հարսանեկան երթը

Ավանդական չինական հարսանիք, Չինաստանի մշակույթի կարևոր մաս։ Նախնիները կարծում էին, որ երեկոն բարենպաստ ժամանակ է, որը խորհրդանշում է անցումը լույսից մութ(ին և յան), ուստի հարսանիքը սովորաբար անցկացվում էր մայրամուտին։ Հենց այդ պատճառով է, որ ամուսնության ծեսը կոչվում է «երեկոյան ծես»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական չինական հարսանիքը սկսեց ի հայտ գալ Սիա և Շան դինաստիայի ժամանակներից։ Այնուհետև առաջացան «փեսայի և հարսնացուի հանդիպումը աղջկա տանը» և «Հանդիպում դահլիճում» ծեսերը, մինչ այդ կար միայն նշանադրության ծես։  Ավելի ուշ ավելացվել է «ծնողներին իրազեկելու»փուլը։  Չժոու դինաստիայի օրոք, երբ սկսվեց ծեսերի խիստ պահպանումը, ձևավորվեց ամբողջական հարսանեկան ծիսակարգ, և հաստատված վեց ծեսերը դարձան չինական ավանդական հարսանիքի օրինակ[1]։ Հին Չինաստանում ամուսնության նպատակն էր հիշատակել նախնիներին և շարունակել տոհմը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց զգացմունքները որպես հիմք օգտագործել ամուսնական հարաբերությունները պահպանելու համար[1][2]։ Սա հին չինական ամուսնությունների առանձնահատկությունն է, որը ընդգծում էր ձևը բովանդակության փոխարեն, կարևորում էր սոցիալականությունը, բայց անտեսում զույգի անհատական ​​զգացմունքները[1]։ Ամուսնության մասին չինական այս հին մտածելակերպը պահպանվել է նույնիսկ մինչ այժմ, հատկապես Չինաստանի որոշ հետամնաց գյուղերում, որտեղ սերունդ տալու գաղափարը դեռ որոշակի տեղ է զբաղեցնում և մնում է ամուսնության հիմնական պատճառը[1]։ Հին Չինաստանում ամուսնությունը մոնոգամիայի և բազմակի հարճերի համակարգ էր։ Այս ամուսնական համակարգում հարճերի կարգավիճակը շատ ավելի ցածր էր, քան առաջին կնոջ կարգավիճակը:Առաջին կնոջ հետ համեմատած՝ հարճի ընդունելության արարողությունը (հարճերը հին ժամանակներում ապրանքի պես էին և կարելի էր գնել, նվիրել կամ փոխանցել, և հարճի ծնողները կապված չէին ամուսնության հետ, ուստի «ամուսնանալ» բառի փոխարեն օգտագործվում էր «ընդունել» բառը) ավելի պարզ էր (արարողությունը տարբերվում էր՝ կախված հարճի ծագումից և առաջին կնոջ հետ հարաբերությունների աստիճանից)։ Կնոջ հետ ամուսնանալու արարողությունն ավելի բարդ էր։ Ճոու դինաստիայում Ճոու Թիենծը կայսրի ամուսնական արարողությունը մեկ տարուց ավել տևեց։ Հետագա սերունդները պարզեցրին այն, բայց թագավորական հարսանիքները դեռ շատ ժամանակ էին պահանջում։ Թան դինաստիայի արքայազն Լի Հոնի և թագաժառանգ արքայադուստր Փեյի հարսանեկան արարողությունը տևեց մի ամբողջ տարի[3]։ Չինական հարսանիքները կարելի է բաժանել երեք փուլի․

  • Նախահարսանեկան արարողություն, այսինքն՝ նշանադրություն։
  • Հարսանեկան արարողություններ, այսինքն ՝ պաշտոնական ամուսնություն կամ հարսանիք։
  • Հետհարսանեկան արարողություն, որը ցույց է տալիս ամուսնությունից հետո տղամարդկանց և կանանց դերերը։

Չինական ավանդական հարսանեկան սովորույթներում հիմնական ընթացակարգերն են նախահարսանեկան արարողությունները և հիմնական հարսանեկան արարողությունները։ Այս ընթացակարգերը բոլորը բխում են Ճուո Կոնի հարսանեկան վեց ծեսերից։ Ըստ Լի Ծիի գրառումների՝ «հարսանեկան արարողությունը երկու ընտանիքների միաձուլում է՝ նախնիներին պատվելու և հետագայում տոհմային գիծը շարունակելու համար, ուստի այն շատ կարևոր նշանակություն ունի տղամարդկանց համար։ Այդ իսկ պատճառով նշանադրության ծեսերը, անունը հստակեցնելը (փեսացուի ընտանիքը պաշտոնապես ճշտում է հարսնացու անուն, ինչպես նաև ծննդյան ամսաթիվ և ժամ աստղագուշակը ստուգելու համար,հարսանեկան վեց ծեսերից երկրորդը), գուշակության դրական արդյունքի մասին լուրը (հարսանեկան վեց ծեսերից երրորդը), հարսի տուն նշանադրության նվերների ծանրոց ուղարկելը (հարսանեկան վեց ծեսերից չորրորդը), հարսանիքի ամսաթիվը որոշելը և ծնողներին ողջունելը տեղի են ունենում դարպասի հետևում գտնվող տաճարի տիրոջ ղեկավարության ներքո, նա հանդիպում և ճանապարհում է զույգին և հետևում է ծիսական արարողության ճիշտ կատարմանը, ինչը հարսանեկան արարողությունը դարձնում է էլ ավելի հանդիսավոր և կարևոր»։

Հան դինաստիայի կայսրեր՝ Փինսին, Լյո Սինը և մյուսները կազմակերպեցին մի շարք հարսանեկան արարողություններ[4]։ Ըստ պատմաբանների՝ Վեյ, Ծին, Հյուսիսային և Հարավային դինաստիաների ժամանակ արքայազների հարսանիքները չեն անցկացվել վեց ծեսերի համաձայն։ Արևելյան Հանից մինչև Արևելյան Ծին ընկած ժամանակահատվածում հարսանիքները հաճախ անցկացվում էին առանց վեց ծեսերի պարտադիր պահպանման։ Թան դինաստիայից հետո արքայազների հարսանիքները սկսեցին անցկացվել վեց ծեսերի համաձայն։

Հետագայում «անվան հստակեցման» ծեսը միացվեց «հարսի տուն նշանադրության նվերների ծանրոց ուղարկելու» ծեսի հետ, իսկ «հարսանիքի ամսաթվի որոշման» ծեսը միացվեց «ամուսնության նախապատրաստման» հետ, այնպես որ, չնայած պաշտոնապես հարսանիքները դեռ անցկացվում էին վեց ծեսերի համաձայն, գործնականում օգտագործվել են միայն չորս ծեսեր ՝ «առաջին նվերը հարսնացուի տուն ուղարկելը» (նշանադրության հրավեր, հարսանեկան վեց ծեսերից առաջինը),«գուշակության դրական արդյունքի մասին լուրը»,«հարսի տուն նշանադրության նվերների ծանրոց ուղարկելը» և «փեսայի և հարսնացուի հանդիպումը» (հարսանեկան վեց ծեսերից վեցերորդը)։ «Գուշակության դրական արդյունքի մասին լուրը» և «հարսի տուն նշանադրության նվերների ծանրոց ուղարկելը» միավորված են մեկ ծեսի մեջ, ուստի այժմ գոյություն ունեն միայն երեք ծեսեր։ Ցին դինաստիայում, ըստ Լի Ծի ծեսերի գրքի արձանագրությունների, Հան դինաստիայի պաշտոնյանների համար եղել են ինը ծեսեր։ Այլ գիտնականների և հասարակ մարդկանց ամուսնությունները ավելի պարզ էին, քան թագավորական ընտանիքի և ազնվականների ամուսնությունները։

Ի թիվս բոլոր ավանդական չինական ծեսերի, հարսանեկան արարողություններն ամենակարևորն են։ Բոլոր սովորույթների շարքում այն ամենաբարդ արարողությունն է։ Հին չինացիների համար ամուսնությանը սերունդ տալու, ընտանիքը մեծացնելու և իրենց տեսակի բարգավաճումն ապահովելու լավագույն միջոցն էր։ Հետեւաբար, ավանդական չինական հարսանիքը ուներ բազմաթիվ կանոններ և առանձնահատկություններ։ Համեմատած ներկայի հետ՝ անցյալում արտադրողականությունը ցածր էր, իսկ տեխնոլոգիաները՝ հետամնաց, և հին մարդիկ չէին կարողանում ճիշտ բացատրել և արձագանքել կյանքի անբարենպաստ պայմաններին և դրա պատճառներին, ուստի նրանք դա վերագրում էին դևերին ու ուրվականներին և զոհաբերություններ անում աստվածներին ՝ խաղաղության և բարեկեցության հույսով։ Չինական մշակույթում հարսանիքը համարվում է մարդու կյանքի ամենակարևոր, երջանիկ, ուրախ և հանդիսավոր պահը։ Բոլոր այս բազմաթիվ չինական հարսանեկան սովորույթներն ու ծեսերը արտացոլում են մարդկանց՝ օրհնություն ստանալ, հարսանիքը հաջողությամբ անցկացնելու և նորապսակներին և նրանց ընտանիքներին ամենայն բարիք մաղթելու ցանկությունը։ Հետևաբար, չինական հարսանեկան այս բարդ սովորույթները ոչ միայն ժողովրդական սնահավատություններ են, այլ նաև հոգևոր ապաստան և հոգեբանական պաշտպանության համակարգ փոփոխվող աշխարհում տարբեր վտանգավոր իրավիճակների հաղթահարման գործում:Ավանդական չինական հարսանիքը, չնայած ֆեոդալական ասպեկտներին և այսօր համարվող սնահավատությանը, հիմք է դնում Չինաստանում մի քանի հազար տարվա ընթացքում զարգացած մշակութային ժառանգությունը և շարունակում է դրական նշանակություն ունենալ ամուսնության մեջ ճիշտ բարոյական արժեքների վերաբերյալ ժամանակակից գաղափարների համար։ Հասկացությունները, ինչպիսիք են ամուսինների միջև հավատարմությունը, փոխադարձ աջակցությունը և միասին ծերանալը,մեծ դեր են խաղում ամուսնության բարոյական արժեքների ստանդարտացման գործում՝ արտացոլելով ամուսնական պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը[1]։ Չնայած ժամանակակից հասարակության մեջ այլևս գոյություն չունի ամբողջովին ավանդական չինական հարսանիք՝ բոլոր հին սովորույթներով, գործնականում բոլոր հին հարսանեկան սովորույթները պահպանվել են Չինաստանի տարբեր հարսանեկան ավանդույթներում, հատկապես գյուղական վայրերում։ Այնուամենայնիվ, քաղաքներում ավանդական չինական հարսանիքը և հարսանեկան սովորույթները աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը արևմտյան հարսանիքի ոճին, որը նախընտրում են ժամանակակից երիտասարդները[5]։

Նախահարսանեկան արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ժողովրդական մշակույթում ավանդական չինական հարսանիքներում շատ մեծ են եղել խնամինների դերը[1]։ Չինական մշակույթում մի ասացվածք կա. «Առանց ամպ անձրև չի գա, առանց խնամի ամուսնություն չի կայանա»[6]։

Երեք նամակ և վեց ծես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական նախահարսանեկան արարողությունները սովորաբար սկսվում են երեք նամակներով և վեց ծեսերով, որոնք ավանդական չինական ամուսնության սովորույթներն են և վարվելակարգը։ «Երեք նամակները» վերաբերում են «վեց ծեսերի» ընթացքում օգտագործված փաստաթղթերին, ներառյալ նշանադրության նամակը, նվերների և ողջույնի նամակները։ «Վեց ծեսերը» վերաբերում են ամուսնության ողջ գործընթացին՝ առաջարկությունից մինչև ամուսնություն։ Դրանք ներառում են առաջին նվերը հարսնացուի տուն ուղարկելը, անունը հստակեցնելը, գուշակության դրական արդյունքի մասին լուրը, հարսի տուն նշանադրության նվերների ծանրոց ուղարկելը, ամուսնությանը նախապատրաստվելը, հարսանիքի ամսաթիվը որոշելը և ծնողների հետ հանդիպումը[1]։ Առաջին երեք փուլերը, ներառյալ առաջին նվերը հարսնացուի տուն ուղարկելը, անվան հստակեցումը և գուշակության դրական արդյունքի մասին լուրը, կոչվում են «ամուսնական բանակցություններ»[7]։

Նշանադրության նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանադրության նվերը, որը հայտնի է նաև որպես օժիտ, վերաբերում է փողի, գույքի կամ նվերների մի մասին, որը փեսան կամ նրա ընտանիքը նվիրում են հարսնացուի ծնողներին ամուսնության ժամանակ։ Նշանադրության նվերը, ըստ էության, տղամարդու կողմից նվեր է կնոջ ընտանիքին և սովորաբար այն ենթակա չէ վերադարձի[8], բացառությամբ որոշ հազվագյուտ դեպքերի, ինչպիսիք են ամուսնությունից հրաժարվելը. օրինակ՝ Թանի օրենքներով, եթե կինը հրաժարվում է ամուսնությունից նշանադրության կնքումից հետո, նա ոչ միայն պետք է պատժվի փայտի վաթսուն հարվածով, այլև վերադարձնի նշանադրության բոլոր նվերները։ Եթե ամուսնությունից հրաժարվում է տղամարդը ապա, նա իրավունք չունի հետ պահանջել լնշանադրության նվերները[9]։ Այդ ժամանակից մինչ օրս այս սկզբունքը մնում է ուժի մեջ։

Օժիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժիտը, ինչպես աշխարհի տարբեր վայրերում, Հին Չինաստանում օգտագործվում էր ոչ միայն կնոջ անձնական կարիքների և այրիությունից հետո կյանքի համար, այլ նաև ամուսնու ընտանիքում ֆինանսական ճգնաժամի դեպքում երեխաների և դուստրերի համար օժիտ ապահովելու համար։ Նման դեպքերում կինը պետք է օգտագործի իր օժիտի մի մասը՝ այդ ծախսերը հոգալու համար։  Բացի այդ, եթե ամուսնու ընտանիքը բավարար ֆինանսական միջոցներ ունի օժիտ տրամադրելու համար, ապա նոր ընտանիքում դուստրերի կարգավիճակը բարձրացնելու համար կինը կարող է նաև իր անձնական ներդրումն ունենալ դուստրերի օժիտի չափը մեծացնելու համար։

Օժիտը ամուսնացած կնոջ մասնավոր սեփականությունն է և օրենքով պաշտպանված է եղել Սոն դինաստիայի ժամանակներից ի վեր։ Ամուսնու ընտանիքն իրավունք չունի տնօրինել կնոջ օժիտը։ Որպես կանոն, ամուսնու ընտանիքից ոչ ոք չի կարող օժիտն օգտագործել առանց կնոջ համաձայնության[10]։ Կնոջ մահից հետո օժիտը կարող են ժառանգել միայն նրա երեխաները, իսկ ժառանգներ չունենալու դեպքում, կնոջ ընտանիքը կարող է հետ ստանալ օժիտը[11]։ Եթե ​​ամուսիններն ամուսնալուծվում են, ապա օժիտի ամբողջ գույքը պետք է վերադարձվի կնոջը[12][13][14][15]։

Նորապսակների սենյակի կահավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա նախահարսանեկան ծեսերից ամենակարևոր սովորույթներից մեկն է, որտեղ նորապսակների համար նոր սենյակ է պատրաստվում փեսայի տանը։ Ճոու դինաստիայի ժամանակներից ի վեր, չինական մշակույթում համարվում է, որ արևելքը հաջողություն բերող ուղղություն է, ուստի ժողովրդական սովորույթներում կնոջը վերցնելիս նորապսակները գնում են «Արևելյան սենյակ», որպեսզի իրենց ամուսնությունը լինի ամուր և կայուն[16]։ Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում, նույնիսկ ավանդական չինական հարսանիքներն, ամենից հաճախ անցկացվում են հյուրանոցներում, և, հետևաբար, այս սովորույթը աստիճանաբար կորցնում է իր ժողովրդականությունը։ Հարսնացուի սենյակի պատրաստման հետ կապված մնացած ծեսերը պահպանվում են Չինաստանի տարբեր շրջաններում, բայց կարող են տարբեր լինել՝ կախված գտնվելու վայրից։ Այնուամենայնիվ, տարածված է, որ եթե հարսանեկան արարողությունները տևում են երեք օր, ապա նոր տան նախապատրաստումն իրականացվում է հարսանեկան խնջույքից մեկ օր առաջ։

Ամուսնական արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանիքը կարելի է բաժանել երկու տեսակի՝ կախված նրանից, թե փեսան անձամբ է գնում հարսնացուի տուն՝ նրան վերցնելու, թե հարսնացուն միայնակ է գնում փեսայի տուն[6]։ Երբ փեսան անձամբ չի գնում հարսնացուի տուն՝ հարսնացուին վերցնելու, հարսնացուի համար պետք է պատրաստել միայն մեկ գահավորակ։ Երբ փեսան անձամբ գնում է հարսնացուի տուն ապա անհրաժեշտ է երկու գահավորակ նորապսակների համար։

Ծեսեր հարսնացուի տանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ փեսայի հարսանյաց թիմին թույլ են տալիս մտնել հարսնացուի տուն, նրանք չեն կարող անմիջապես տանել հարսնացուին։ Նախքան գնալը երկու կողմերն էլ պետք է կատարեն մի շարք հարսանեկան ծեսեր[17]։

Հարսնացուի տնից դուրս գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա հարսնացուի՝ հայրական ընտանիքը լքելու և ամուսնու ընտանիք գնալու գործընթացն է։ Հարսնացուի ելքի գործընթացը ներառում է մի շարք հարսանեկան սովորույթների իրականացում։ Մեր օրերում հարսնացուներն ամենից հաճախ մեքենայով են գնում ամուսնու տուն, սակայն ելքի շատ սովորույթներ դեռ պահպանվում են։ Միայն մի շարք ծեսերի ավարտից հետո հարսնացուն կարող է լքել տունը։

Հարսանեկան գահավորակը կանգնեցնելու ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հարսանեկան ավտոշարասյունը լքում է գյուղը, գյուղացիները գյուղի մուտքի մոտ ճանապարհի վրա տեղադրում են խնկի սեղան՝ գահավորակը կանգնեցնելու և քաղցրավենիք ստանալու համար՝ որպես ուրախության նշան[18]։ Չինաստանի Հանրապետությունից ի վեր խունկի սեղանները հազվադեպ են դարձել և վերածվել են սեղանի, աթոռակի, կամ նույնիսկ պարանի։

Հարսանեկան գահավորակը կանգնեցնող ձի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան գահավորակը կանգնեցնող ձի, չինական հարսանիքի սովորույթներից մեկն է, որը բխում է ժողովրդական սովորույթից[19]։ Դստերը ամուսնության հանձնելիս անհրաժեշտ է երկրպագել նախնիներին և պաշտպանություն խնդրել աշխարհից հեռացածներից և բոլոր աստվածներից, որպեսզի ապահովվի հարսնացուի անվտանգ ժամանումը փեսայի տուն։ Այնուամենայնիվ, հարսնացուի տան աստվածությունը պատասխանատու է միայն հարսնացուի պաշտպանության համար և փոխադարձ հակասության պատճառով կարող է անբարենպաստ լինել փեսայի տան համար։ Հետևաբար, փեսան պետք է կատարի ձիերի ու կառքերը կանգնեցնելու ծեսը։ Դա երկու ընտանիքների աստվածությունների փոխանցման արարողությունն է[20][21]։

Ամուսնություն և տեղափոխություն ամուսնու տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառացի շեմից անցնելը նշանակում է աղջկա անցումը ծնողական տնից ամուսնու տուն և լայնորեն նշանակում է ամուսնանալ[22]։ Հարսանեկան արարողությունների շարքի ավարտից հետո դռան առջև սկսվում է հարսանեկան սովորույթների հաջորդ շրջանը։

Կատարել երկրպագություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրպագությունը շատ կարևոր արարողություն է հարսանիքների ժամանակ[23],և այն իրականացնելու ժամանակը պետք է որոշվի աստղագուշակի։ Սկզբում երկրպագությունները «երեք նամակների և վեց ծեսերի» մաս չէր կազմում[24]։ Երկրպագության սովորույթը սկսվել է առնվազն Թան դինաստիայում և լայնորեն տարածվել է թագավորական ընտանիքից մինչև հասարակ ժողովուրդը[25]։ Երկրպագությունների սովորույթը հայտնվել է Թան դինաստիայի օրոք և լայնորեն տարածվել է ինչպես կայսերական ընտանիքում, այնպես էլ սովորական մարդկանց շրջանում։ Սոն ժամանակահատվածից հետո այս սովորույթը հայտնի դարձավ ամբողջ երկրում։ Երկրպագության ժամանակ հարսն և փեսան կողք կողքի կանգնում էին խնկի սեղանի առջև՝ երկրպագելով երկինքն ու երկիրը, նախնիներին ու ծնողներին, այնուհետև ամուսինն ու կինը խոնարհվում են միմյանց առաջ։ Երկնքի և երկրի երկրպագությունը նշանակում է հարգանք երկնքի և երկրի աստվածների նկատմամբ, սկեսուրներին երկրպագելը որդիական բարեպաշտության դրսևորում է,իսկ նորապսակների երկրպագությունը ներկայացնում է ամուսինների փոխադարձ հարգանքը:Ճոու դարաշրջանի սկզբից չինական մշակույթում արևելքը համարվում էր հիմնական ուղղությունը, ուստի հարսանիքի ժամանակ փեսան կանգնում էր արևելքում, իսկ հարսը՝ արևմուտքում։

Հավերժական ճրագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան մոմ

Չինական հարսանիքներում օգտագործվող անուշաբույր մոմերը կոչվում են երկար կյանքի մոմեր, պայծառության մոմեր, հավերժական ճրագ, երկար կյանքի լամպեր, ինչը նշանակում է նորապսակների օրհնություն երկար կյանքի և ծերության համար։ Չինական հարսանիքում մոմ վառելը շատ կարևոր նշանակություն ունի։ Հարսանեկան մոմերը կոչվում են նաև վիշապի և Փյունիկի մոմեր։ Հինավուրց ժամանակներից չինացիները շատ էին գնահատում տոհմի շարունակությունը, ուստի ծեսի այս մասը արտացոլում է ընտանիքի հույսը նորապսակների տոհմը շարունակելու համար։ Որոշ շրջաններում բրոնզե ձողի վրա, որի վրա դրված է հարսանեկան մոմը, դրվում է մանդարին, ինչը խորհրդանշում է զույգերի շուտ երեխա ունենալը[26]։ Հետևաբար, ի տարբերություն արևմտյան հարսանիքների, որտեղ զույգն իրենք են վառում մոմերը, չինական հարսանիքներում մոմերը վառում են փեսայի ծնողները[27]։ Բուրավետ մոմերը պետք է նվիրվեն հարսնացուի կողմից՝ ընդգծելու երկու ընտանիքների միությունը։ Մոմը վառելուց հետո այն պետք է վառել առնվազն մեկ օր, իսկ որոշ հատվածներում՝ երեք օր,առանք այն մարելու։ Չինացիները կարծում են, որ եթե երկարակեցության լամպը հանգցվի կես ճանապարհին, նորապսակների համար դժվար կլինի միասին ապրել մինչև ծերություն։ Բացի անուշահոտ մոմերով հարսանեկան գիշերվա մթնոլորտ ստեղծելուց, չինական ժողովրդական համոզմունքը ենթադրում է նաև, որ գիշերը սենյակում մոմ վառելը չար ոգիներից պաշտպանելու գործառույթ ունի[28]։

Մուտքի արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմավառության արարողությունից հետո նորապսակները քայլում են դեպի սենյակ՝ հարվածային գործիքների և հրավառության պայթյունների հնչյունների ներքո։

Ելքի արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակում մի շարք հարսանեկան արարողությունների ավարտից հետո նորապսակները պետք է լքեն այն, բայց նրանք չեն կարող դա անել միաժամանակ[29]։ Ավելին, նորապսակները չեն կարող ինքնակամ լքել դահլիճը նրանք պետք է հրավիրվեն հյուրերի կողմից՝ ցույց տալու զույգի արժանապատվությունը և բոլորի հարգանքը զույգի նկատմամբ։

Հարսանեկան ճաշկերույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ նորապսակները և նրանց ծնողները ավարտեն հարսանեկան արարողությունների շարքը, նրանք կարող են մոտենալ սեղանին և սկսել ճաշկերույթը։ Հին չինական հարսանիքներում պաշտոնական ճաշկերույթն առավել հաճախ անցկացվում էր փեսայի տանը, և ճաշացանկը, պարունակում էր այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ժուժուբա, լոտոսի սերմեր։ Սրանք համարվում էին նախընտրելի ուտելիքներ, քանի որ խորհրդանշում էին արագ ազնվական սերունդ ունենալը։ Խնջույքի ժամանակ սովորաբար չի կարելի ազատորեն լքել սեղանը[19]։ Որոշ շրջաններում մարդիկ կարող են լքել սեղանը միայն այն բանից հետո, երբ հյուրընկալողը հրավառություն է արձակում, իսկ երաժիշտները կատարում են հատուկ երաժշտություն[19]։

Զվարճանք նորապսակների սենյակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորապսակների սենյակում զվարճանալը չինական ավանդական հարսանիքի անբաժանելի մասն է[30]։ Զվարճանքի ժամանակ շատ արգելքներ հանվում են, և մարդկանց միջև ցանկացած սահմանափակում անհետանում է, ամեն ինչ թույլատրելի է դառնում սովորույթների, ավանդույթների և սոցիալական նորմերի համաձայն[30]։ Այնուամենայնիվ, չինական ամուսնական հարաբերությունների պատմության մեջ նորապսակների սենյակում զվարճանքն ի սկզբանե գոյություն չուներ։ Մինչ Հան դինաստիայի դարաշրջանում հարսանիքը հանդիսավոր և համեստ էր, հարսնացուի ընտանիքը երեք գիշեր անընդմեջ վառված էր պահում մոմը՝ ի նշան հարազատներից բաժանման, իսկ փեսացուի ընտանիքը երեք օր չէր զվարճանում, նրանց համար կարևոր էր տոհմի շարունակությունն ու ծերացող ծնողների խնամքը, ուստի աղմկոտ և բարձր տոնակատարություններ չկային[31]։ Հան դինաստիայի ժամանակաշրջանից հետո, հասարակության սոցիալական և տնտեսական կյանքի զարգացմամբ, մարդիկ այլևս չէին բավարարվում դանդաղ և պահպանողական հին հարսանեկան ծեսերով, նրանք այլևս չէին հետևում «երեք օր առանց երաժշտության» հին իմաստությանը, սկսեցին տոնակատարություններ կազմակերպել՝ հարսանեկան արարողությունը պարզ, համեստ և լուրջ ավանդույթից վերածելով բուռն և ուրախ զվարճանքներով լի տոնի տոնի՝ մեծ ուշադրություն դարձնելով տոնական ճոխ միջոցառումներին[32][33]։ Համեմատած ներկայի հետ՝ անցյալում արտադրողականությունը ցածր էր, իսկ տեխնոլոգիաները՝ հետամնաց, և հին մարդիկ չէին կարողանում ճիշտ բացատրել և արձագանքել կյանքի անբարենպաստ պայմաններին և դրա պատճառներին, ուստի նրանք դա վերագրում էին դևերին ու ուրվականներին, չար ոգիներին։ Եվ այս ամենը նրաց համար դարձավ հոգևոր ապաստան և հոգեբանական պաշտպանության համակարգ փոփոխվող աշխարհում տարբեր վտանգավոր իրավիճակների հաղթահարման գործում։ Նրանք հորինեցին տարբեր մեթոդներ բնության փոփոխությունների հետևանքով առաջացած աղետներին դիմակայելու համար։ Նման մեթոդներից մեկը ննջասենյակում զվարճանալու ավանդույթն է, որի նպատակն է ննջասենյակից դուրս հանել չար ոգիներին և ամրապնդել դրական էներգիան՝ անվտանգությունն ապահովելու համար[30]։ Զվարճանքի ժամանակ տան ննջասենյակը դառնում է աղմկոտ, լի ուրախ մթնոլորտով, ինչը օգնում է վտարել չար ուժերին և ապահովել բարեկեցություն։ Այնուամենայնիվ, հին ժամանակներում, ապագա վեճերից և աղետներից խուսափելու համար, ննջասենյակում զվարճանքի մասնակիցների ընտրությունը շատ խիստ էր. եթե փեսայի տանը անկողնում պառկած հիվանդ ազգական կար, ապա ննջասենյակում զվարճանքը չէր կարող կազմակերպվել[34]։ Չի թույլատրվում մասնակցել զվարճանքին հղի կանանց, ծննդաբերողների, այրիների, նորածինների, սգի մեջ գտնվող անձանց, չինական օրացույցի Վագրի տարում ծնված մարդկանց կամ նրանց համար, ում աստղագիտական տվյալները չեն համընկնում նորապսակների տվյալների հետ։ Չինական մշակույթում եռուզեռը խորհրդանշում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունները, բարգավաճումն ու զարգացումը՝ խոստանալով ապագա հարստություն։ Այսպիսով, նորապսակների սենյակում զվարճանալը զույգին շնորհավորելու միջոց է։

Հարսանեկան արարողության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան ընդունելությունից և ննջասենյակում զվարճանալուց հետո նորապսակները և նրանց ընտանիքները դեռ պետք է ավարտեն մի շարք ծեսեր և ծեսեր, որպեսզի չինական ավանդական հարսանիքը համարվի ավարտված։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «你所不知道的中国古今婚俗的差异». Արխիվացված օրիգինալից 2018年4月9日-ին. Վերցված է 2017年6月8日-ին.
  2. 西汉·戴圣《礼记》第四十四篇《昏义》:「婚姻者合二姓之好,上以事宗庙,下以继后世。」
  3. 后晋·刘昫《旧唐书》本纪第五《高宗·下》:「(咸亨)四年......二月壬午,以左金吾将军裴居道女为皇太子弘妃。 ......冬十月......乙未,皇太子弘纳妃毕,曲赦岐州,大酺三日...... 」
  4. 东汉·班固《汉书》卷十二《平帝纪》:「诏光禄大夫刘歆等杂定婚礼」
  5. «媒体:中式婚礼不见传统拜堂仪式 西式礼仪取而代之». Արխիվացված օրիգինալից 2016年7月4日-ին. Վերցված է 2016年7月4日-ին.
  6. 6,0 6,1 严锴 (2007年1月1日). «婚葬风俗». 民俗实用大全 (պարզեցված չինարեն). 北京市: 华龄出版社. էջ 311页. ISBN 7801784359. Արխիվացված օրիգինալից 2020年11月16日-ին. Վերցված է 2007年1月1日-ին.
  7. 清朝·蒲松龄《聊斋志异·青蛙神》:「虽故却之,而亦未敢议婚他姓。」
  8. «嫁妆是婚前财产吗,离婚时嫁妆和彩礼如何处理?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018年-ին.
  9. 唐朝·长孙无忌《唐律疏议》卷13户婚:「而辄悔者,杖六十。男家自悔者,不坐,不追娉财。」
  10. 元朝《元典章》卷 19 《家财》:「弟兄分争家产事: 妻家所得财物不在均分之限。」
  11. 南宋《名公书判清明集 ・户婚门》卷8。
  12. 北宋· 窦仪《宋刑统》:户婚律
  13. 南宋·谢深甫《庆元条法事类》:户婚
  14. 南宋《名公书判清明集・户婚门》卷5「妻财置产不系分」
  15. 清朝《大清律例》:「离婚之日是,无论何原因,其妆奁应听携去。」
  16. 王永胜 (2009年2月). «婚娶». 陕北民间文化广记 (պարզեցված չինարեն). 西安市: 陕西人民出版社. ISBN 7224087882. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2009年2月-ին.
  17. «結婚習俗與結婚流程». Արխիվացված օրիգինալից 2021年4月21日-ին. Վերցված է 2014年10月8日-ին.
  18. «拦门、哭嫁、敬茶……婺源传统婚俗,你知道多少?». Արխիվացված է օրիգինալից 2019年2月20日-ին. Վերցված է 2016年12月26日-ին.
  19. 19,0 19,1 19,2 «孝感婚俗». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014年12月2日-ին.
  20. «传统婚俗(川西传统婚俗、客家婚俗)». Վերցված է 2014年12月8日-ին.(չաշխատող հղում)
  21. 巨天中 (2010年9月1日). «第二篇:传统民俗中的十二生肖». 鼠年吉祥 (պարզեցված չինարեն). 北京市: 华艺出版社. ISBN 9787801429322. Արխիվացված օրիգինալից 2020年11月16日-ին. Վերցված է 2010年9月1日-ին.
  22. 元朝·关汉卿 《窦娥冤》第一折:「孩儿也,他如今只待过门,喜事匆匆的,教我怎生回得他去。」
  23. 清朝·翟灏《通俗编》卷九《仪节·拜堂》:「两新人宅堂参拜谓之拜堂,唐人有此言也。 〔王建《失钗怨》〕双杯行酒六亲嘉,我家新妇宜拜堂。」
  24. 司马光在《温公书仪》卷三:“古者妇人与丈夫为礼则侠拜。乡里旧俗:男女相拜,女子先一拜,男子拜女一拜,女子又一拜。盖由男子以再拜为礼,女子以四拜为礼故也。古无婿妇交拜之仪,今世俗相见交拜,拜致恭,亦事理之宜,不可废也。”
  25. 唐朝·封演《封氏闻见记》卷五《花烛》:「近代婚嫁,有障车、下婿、却扇及观花烛之事,又有卜地、安帐、并拜堂之礼。上自皇室,下至士庶,莫不皆然。今上诏有司,约古礼今仪。礼仪使太子少师颜真卿、中书舍人于劭等奏:请停障车、下婿、观花烛及却扇诗,并请依古礼见舅姑于堂上,荐枣栗腵(一本作“脯”。)脩,无拜堂之仪。又毡帐起自北朝穹庐之制,请皆不设,惟于堂室中置帐,以紫绫幔为之。」
  26. «苏州旧时婚俗». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018年-ին.
  27. «中式婚礼点蜡烛有什么含义 点燃幸福美满的火花». Արխիվացված է օրիգինալից 2018年4月10日-ին. Վերցված է 2016年5月19日-ին.
  28. «洞房花烛闹哪般». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018年-ին.
  29. «连云港嫁娶习俗». Արխիվացված է օրիգինալից 2018年4月9日-ին. Վերցված է 2012年11月12日-ին.
  30. 30,0 30,1 30,2 «结发夫妻». Արխիվացված է օրիգինալից 2018年4月10日-ին. Վերցված է 2016年6月22日-ին.
  31. 西汉·戴圣《礼记》第七篇《曾子问》:「嫁女之家,三日不息烛,思相离也;娶归之家,三日不举乐,思嗣亲也。」
  32. 民国·杨树达 《汉代婚丧礼俗考》第二节《婚仪》:「而为之宾客者,往往饮酒欢笑,言行无忌,如近世闹新房之所为者,汉时即已有之。」
  33. «古代洞房尺度太大 现代人看了都会脸红». Արխիվացված է օրիգինալից 2018年4月9日-ին. Վերցված է 2016年12月4日-ին.
  34. 李少林 (2006年12月1日). «第二章、禁忌分类·一、人一生的禁忌·(五)、婚姻禁忌·二、婚礼禁忌». 中华禁忌 (պարզեցված չինարեն). 呼和浩特市: 内蒙古人民出版社. էջ 222页. ISBN 7204087224. Արխիվացված օրիգինալից 2019年7月1日-ին. Վերցված է 2006年12月1日-ին.

Քաղվածելու սխալ՝ «dongjingmenghualuzhuanxi» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «hnszmsz» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «hnszmszrslyhjls» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «ybsddzhmszs» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «lswhs» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «sxhmmsyszhllxssmzxa» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «msdzgjyssxhm» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «zgcthslyhlcx» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «mengliangluzhuanxi» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «nmgbtdqjhsxk» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «nmgxbnchsqw» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «huamozhili» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «qshmczl» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «sxncsjhejhgcdwsjhl» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «sxyxmssdhlsy» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «sxynwjrncdjzxsnfj» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «shanghaitongzhi» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «sswxhmlfcxjhhmwndhldqycsy» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «tianjinyingquzhili» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «tjjshdhjxs» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «xaygnjhlmjrnczdxpjjdsyr» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «xyygnjhlmjrnczdxpjjdsyr» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «zhqgfsjxb» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել: