Չժան Յուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չժան Յուկի
ZhangYuqi.JPG
Ծնվել էօգոստոսի 8, 1986(1986-08-08) (33 տարեկան)
ԾննդավայրDezhou, Շանդուն, Չինաստան
ԿրթությունQ10867867?
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Wang Quan'an?[1]

Չժան Յուկի (չին.՝ 张雨绮, հայտնի է «Քիթի Չժան Յուկի» մականունով, օգոստոսի 8, 1986(1986-08-08), Dezhou, Շանդուն, Չինաստան), չինացի դերասանուհի է։ Առաջին անգամ գլխավոր դեր ունենցել է 2008 թվականի «CJ7», որը նրան բերեց մեծ հայտնիություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժանը ծնվել է Շանդուն նահանգի Դեչժոու քաղաքում[2]: Նա 15 տարեկանում հեռացավ Շանդունից և տեղափոխվեց Շանհայ՝ այնտեղ կրթությունը շարունակելու համար[3]:

2007 թվականին «Շանհայի ամենաերկար գիշերը» ֆիլմում նա խաղաց փոքր դեր[4]: Ստեփան Չովը առաջինը նրան նկատեց և նրան ընտրեց «CJ7» ֆիլմի գլխավոր դերի համար[3][4]: Դերը նրան բերեց մեծ հայտնիություն և հայտնվեց մեդիաների ուշադրության կենտրոնում, որից հետո նրան սկսեցին ավելի հաճախ ընտրել գլխավոր դերերի համար[3][4]:

«CJ7» ֆիլմից հետո նկարահանվեց ճապոնական «Աղջիկ Շաոլինից» ֆիլմում, ապա որպես գլխավոր դերակատար նկարահանվեց չինական «Ամեն ինչ կանանց մասին» ֆիլմում։ Չովը «Դրակոնի մարգարիտը. էվոլյուցիա» ֆիլմի ռեժիսորին առաջարկեց գլխավոր դերի համար ընտրել Յուկիին[5], բայց դերը տվեցին ուրիշ դերասանի[6]: Հետո Չժանը նկարահանվեց «Թռիչք» ֆիլմում[2]:

Չժանը հաճախ հայտնվում է «Elle» և այլ ամսագրերի շապիկներին[4][7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժան Յուկին և Վան Քուան Անը 2011 թվականին սիրավեպ ունեցան և նույն տարվա ապրիլի 18-ին ամուսնացան, բայց 2015 թվականի հուլիսի 2-ին Չժանը հայտարարեց, որ նրանք բաժանվել են[8]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Շանհայի ամենաերկար գիշերը 《夜·上海》 հյուր
2008 CJ7 《长江七号》 Տիկին Յուեն
Աղջիկ Շաոլինից 《少林少女》 Մինմին Ռյու
Ամեն ինչ կանանց մասին 《女人不坏》 Թանգ Լու
2009 Թռիչք 《跳出去》 Փյունիք
2010 Այստեղ է գալիս ապագան 《财神到》 Վու Շանշան
Ամայացվածի անեծքը 《荒村公寓》 Օույան Հիաոչժի
2011 Մսագործը, շեֆ խոհարարը և սուսերամարտիկը 《刀剑笑》 Մադամ Մեյ
2012 Հսու Շեն Ցիեն 《钱学森》 Ջիան Յինգ
Գեներալի հրամանը 《将令》
Սպիտակ եղնիկի դաշտը 《白鹿原》 Թիան Հիաոե
2014 Ամենասիրելին 《亲爱的》 Ֆան Յուն
2015 Քաղցր թշնամին 《情敌蜜月》 Հիա Հիաոյու
2016 Խաղաղ օվկիանոսում կորածը 《蒸发太平洋》 Ռուո Հին
Ջրահարսը 《美人鱼》 Ռուո Լան
Սիրո բախում 《不期而遇》

[9][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.straitstimes.com/lifestyle/entertainment/cj7-star-kitty-zhang-announces-split-after-husbands-paid-sex-arrest-chinese
  2. 2,0 2,1 Boon Cheng (6 February 2008)։ «Stephen Chow's Play: CJ7»։ Straits Times 
  3. 3,0 3,1 3,2 «"星女郎"张雨绮百变发型 ("Sing girl" Zhang Yuqi changes hairstyle 100 times)»։ 21CN (չինարեն)։ 17 June 2009։ Վերցված է 28 June 2009 
  4. 4,0 4,1 4,2 4,3 邱致理 (Qiu Zhili) (10 December 2007)։ «张雨绮亲述一夜成名:30秒搞定周星驰 (Zhang Yuqi's overnight fame: 30 seconds to win over Stephen Chow)» (չինարեն)։ 南都周刊։ Վերցված է 28 June 2009 
  5. «Dragon Ball to become live-action film»։ China.org։ 15 December 2007։ Վերցված է 19 December 2007 
  6. Mayberry Carly (6 December 2007)։ «Chung goes live with 'Dragonball'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 16 May 2008-ին։ Վերցված է 28 June 2009 
  7. Zhao Yanchen (15 June 2009)։ «Mont Blanc Arts Patronage Award goes to Chinese antique dealer»։ China Central Television։ Վերցված է 28 June 2009 
  8. «CJ7 star Kitty Zhang announces split after husband's paid-sex arrest, Chinese Internet congratulates her»։ The Straits Times։ July 3, 2015։ Վերցված է July 3, 2015 
  9. Zhang Yuqi at hkmdb.com
  10. Zhang Yuqi at chinesemov.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]