Jump to content

Չեստերֆիլդ (ծխախոտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Chesterfield» ծխախոտների տարատեսակներ

«Չեստերֆիլդ» (անգլ.՝ Chesterfield), ծխախոտի ապրանքանիշ, արտադրվում է Philip Morris International ընկերության կողմից։

«Chesterfield» ծխախոտի ապրանքանիշը հիմնադրվել է 1873 թվականին «Drummond Tobacco» ընկերության կողմից (ԱՄՆ)։ Ապրանքանիշը կրում է Վիրջինիա նահանգի շրջանի անունը։ Հետագայում այն անցել է «American Tobacco» ընկերությանը (1898 թվականին) և «Liggett & Myers» (1911թվականին)։ Դրա արդյունքում ամբողջությամբ վերափոխվել է տուփի տեսքը, գովազդային կոնցեպցիան և խառնուրդի բաղադրիչները։ 20-րդ դարի կեսերին ապրանքանիշն ամենամեծ հայտնիությունը ստացավ, այն հովանավորել է բեյսբոլային մրցույթներ, հեռուստատեսային նախագծեր, այդ գովազդներում մասնակցում էին այնպիսի հայտնիներ, ինչպես՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջեյմս Դին, Համֆրի Բոգարտը, Լյուսիլ Բոլլը, Պաուլ Բրայտներ և այլք[1]։Հաջորդ ուժեղ փոփոխությանը ապրանքանիշը ենթարկվել է 2008 թվականի ապրիլ ամսին, այս անգամ փոփոխվեց տուփի դիզայնը։ Տուփի կողային մասը դարձավ բազմագույն, ըստ ճաշակի և տուփի երեք կողմերում հայտնվեց ֆիրմային գրվածք։ Նաև վերափոխվել էր ամեն մի համի անվանումը․Chesterfield Filter Cigarettes դարձավ Chesterfield Classic Red; Chesterfield Lights Cigarettes — Chesterfield Classic Blue; Chesterfield Ultra Lights Cigarettes — Chesterfield Classic Bronze։

Տեսակի անվանում Խեժի պարունակություն Նիկոտինի պարունակություն Օքսիդների պարունակություն Երկարություն
Chesterfield Classic Red 10 մլգ 0.7 մլգ 10 մլգ 80 մմ
Chesterfield Classic Blue 6 мг 0.5 мг 7 мг 80 мм
Chesterfield Classic Blue 6մլգ 0.5 մլգ 7 մլգ 80 մմ
Chesterfield Slider Blue 5 мг 0.4 мг 4 мг 80 мм
Chesterfield Bronze 4 մլգ 0.4 մլգ 5 մլգ 80 մմ
Chesterfield Crown Blue 6 мг 0.6 мг 7 мг 80 мм
Chesterfield Slider Blue 5 մլգ 0.4 մլգ 4 մլգ 80 մմ
Chesterfield Slims Blue 5 մլգ 0.5 մլգ 4 մլգ 100 մմ
Chesterfield Crown Blue 6 մլգ 0․6 մլգ 7 մլգ 80 մմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Music: New King». Time. 1939 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]