Չեսարի դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեսարի դարպաս
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունՀորս[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Չեսարի դարպաս[2], (Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը), գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում։ Գյուղն ունի նաև 12-14-րդ դարերի գերեզմանոց, որտեղ կան մեծ թվով խաչքարեր։

Չեսարի դարպասի մասին մեզ վկայություններ են հասել Ստեփանոս Օրբելյանի ժամանակներից։ Հուսիկ Մելքոնյանը, որը հանդիսանում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, փաստում է, որ Հայաստանում բավականին քիչ են պահպանվել իշխանական տներ և հարակից կառույցներ։ Պահպանված կառույցներից մեկը հանդիսանում է Հորս գյուղում գտնվող Չեսար Օրբելյան իշխանի կողմից կառուցած դարպասը։

Սեդրակ Բարխուդարյանը գրում է․ «Գյուղամիջում կա մի հին բնակելի տուն, որը բաղկացած է եղել երկու մասից՝ տնից և սրահից։ Այդ տունը եղել է ծածկված գերաններով և հենված է եղել քարե սյուների վրա»։ Սյուները եղել են քանդակազարդերով պատված, սյուները պահպանվել են մինչև այսօր։

Պահպանվում են նաև դռան կողմերում գտնվող պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են։ Կա վիմագիր արձանագրություն, որտեղ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը։

Տունը կառուցվել է 13-14-րդ դարերում, այն կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և կանգուն է եղել մինչև 20-րդ դարի կեսերը։

Այս տան մասին կա գրություններ որոնցից մեկը Քաջբերունիի կողմից է, նա գրել է՝

Այս տան պես հոյակապ ամբողջ Դարալագյազում չեք կարող գտնել

Իսկ Սեդրակ Բարխուդարյանն գրում է, որ տունը համարվում է 13-14 դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.