Չեռնոբիլցիների հուշարձան (Արմավիր, Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնոբիլցիների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումսեպտեմբերի 20, 2014
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱրմավիր
Շինության ձևԱրձան
Ներկա վիճակԿանգուն

Չեռնոբիլցիների հուշարձան (ռուս.՝ Памятник чернобыльцам), հուշարձան, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ճարտարապետական տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է հիշատակի թեմատիկ Չեռնոբիլցիների պուրակում։ Չեռնոբիլցիների առաջին հուշարձանը կանգնեցվել էր 1996 թվականին։ 2013 թվականին այն ապամոնտաժվել է, իսկ նրա փոխարեն 2014 թվականին կանգնեցվել է չեռնոբիլցիների մեկ այլ հուշարձան։

Առաջին հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման հիմնական նախաձեռնողներից մեկը եղել է Արմավիրի կազակական շրջանի եսաուլ Ալեքսանդր Պետրովիչ Իվանովը, իսկ նախագիծն իրականացրել են ճարտարապետ Ն. Գ. Սամբուրովան, քանդակագործ Վ. Գ. Բատրակովը և նկարիչ Ն. Ա. Բերեզովսկայան[1][2]։ Հուշարձանի վեցտոննանոց հիմքը դրվել է 1996 թվականի հունիսի 26-ին, իսկ արդեն հուլիսի 12-ին հուշահամալիրը բացվել է[1][2]։ Իր տեսքի համար հուշարձանը ստացել է «ծառի հուշարձան» ոչ պաշտոնական անվանումը։

Հուշարձանը մոտ 9 տոննա ընդհանուր քաշով երկու մարմարե սալ էր։ Ուղղահայաց և վերևում փոքր-ինչ թեքված, 3,5 մետր բարձրությամբ սալին փորագրված էին ծառ, որից արյուն էր կաթում, և «Չեռնոբիլ» միության խորհրդանշանը։ Արյան կաթիլներից «ընկնում էին» ռադիոակտիվ ճառագայթման նշանները` ալֆա, բետա և գամմա։ Այն խորհրդանշում էր աշխարհի վիշտը և ճառագայթումից «օտարման գոտում» կենդանի ամենի մուտացիան[2]։ Ծառից քիչ վերև փորագրված էր ուղղափառ խաչ։

2010-ական թվականների սկզբին որոշում է կայացվել, որ «Ծառի հուշարձանը» իր գաղափարական բովանդակությամբ այնքան էլ չի համապատասխանում իր նպատակին որպես չեռնոբիլցիների հուշարձան[3]։ Այդ պատճառով 2013 թվականին արձանն ապամոնտաժվել է և նրա տեղում սկսել է կառուցվել մեկ այլ հուշարձան։

Երկրորդ հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հուշարձանի շինարարությունն իրականացվել է 2013-2014 թվականներին։ Այն բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին[3]։ Դա ցանցաձև գլոբուս է, որի ներսում պարփակված է ատոմ (խորհրդանշում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի սպառնալիքն ամբողջ աշխարհի համար)։ Հինգ տղամարդիկ կանգնած են` իրենցով ծածկելով գլոբուսը (տղամարդկանց թիվը խորհրդանշում է հինգ մայր ցամաքները, որոնցից ժամանած կամավորները, համախմբվելով, «փակում էին ճառագայթման ճանապարհը»)։ Հուշասալիկի վրա փորագրված են այն 158 արմավիրցիների ազգանունները, որոնք մահացել են չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնելիս[4]։ Այդ հուշարձանի հեղինակը արմավիրցի քանդակագործ Սերգեյ Կամիշինն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Газетные публикации «Армавирский собеседник», июнь – июль 1996 года.
  2. 2,0 2,1 2,2 На основании краеведческой исследовательской работы представленной на фестивале «Портфолио ученика»
  3. 3,0 3,1 3,2 В Армавире открыли новый памятник ликвидаторам и жертвам катастрофы Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Журнал «Краснодарский край». 25.09.2013.
  4. «Тем, кто землю спасал в том апреле». Վերցված է 2018 Մարտ 15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]