Jump to content

Չեն Մեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեն Մեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1994(1994-01-15) (30 տարեկան)
ԾննդավայրՑինդաո, Շանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունսեղանի թենիսիստ
 Chen Meng Վիքիպահեստում

Չեն Մեն (չինարեն՝ 陈梦, հունվարի 15, 1994(1994-01-15), Ցինդաո, Շանդուն, Չինաստան), չինացի մարզուհի, սեղանի թենիսի խաղացող, եռակի օլիմպիական չեմպիոն, բազմակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր[1]: 2011 թվականի պատանիների աշխարհի առաջնության բացարձակ չեմպիոն, որտեղ Չեն Մենը նվաճել է 4 ոսկե մեդալ՝ թիմային, մենախաղ, զուգախաղ և խառը կարգերում[2]:

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեն Մենը աջլիկ է, խաղում է հարձակողական ոճով՝ օգտագործելով եվրոպական ըմբռնումը:

Չեն Մենը խաղացել է չինաստանի Սուպերլիգայում «Shandong Luneng» ակումբում, 2016 թվականից հանդես է գալիս Շենժենի թիմում[3][4]:

2012 թվականին Չեն Մենը հաղթել է «2012 ITTF World Tour»-ի մենախաղի երկու փուլերում՝ Դոհայում և Սուչժոուում:

2013 թվականին Չեն Մենը հաղթել է «2013 ITTF World Tour»-ի երկու փուլերում Ստոկհոլմում և Սուչժոուում:

2015 թվականին Չեն Մենը հաղթել է Կոբեի «2015 ITTF World Tour»-ի մենախաղի փուլում:

2017 թվականին Չեն Մենը հաղթել է «2017 ITTF World Tour»-ի մենախաղի երեք փուլերում և դարձել է Աստանայի «ITTF World Tour Grand Finals»-ի հաղթող երկու կարգում՝ զուգախաղ Չժու Յուլինի հետ և մենախաղ:

2018 թվականի հունվարին Չեն Մենը գլխավորել է համաշխարհային վարկանիշը[5]:

2018 թվականին Չեն Մենը հաղթել է Ավստրիայի «2018 ITTF World Tour» պլատինե փուլում և Ինչոնում (Կորեա) կայացած «ITTF World Tour Grand Finals» եզրափակիչ մրցաշարում[6]:

2019 թվականին Չեն Մենը հաղթել Է «2019 ITTF World Tour»-ի մենախաղերում Հունգարիայում, Չինաստանում[7], Կորեայում և Շվեդիայում, այնուհետև «ITTF World Tour Grand Finals»-ը Չժենչժոուում:

2019 թվականի Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Չեն Մենը նվաճել է արծաթե մեդալ մենախաղում և բրոնզե մեդալ զուգախաղում[8]:

2020 թվականին Չեն Մենը հաղթել է «2020 ITTF World Tour»-ի մենախաղերում Գերմանիայում և Քաթարում, իսկ կյանքում առաջին անգամ՝ աշխարհի գավաթը (10.11.2020) Վեյխայում (իր հայրենի Շանդոնգ նահանգում): Հարկ է նշել, որ ի սկզբանե Չեն Մենը Չինաստանից հայտավորված չէր աշխարհի գավաթի խաղարկությանը և այնտեղ էր միայն փոխարինման դուրս գալով (Լյու Շիվենի փոխարեն):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Чэнь Мэн на официальном сайте ITTF» (անգլերեն). Վերցված է 2017-06-24-ին.(չաշխատող հղում)
  2. «世青赛国乒中国队获6金1银 山东陈梦一人揽四冠» (չինարեն). 2011-11-21. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2017-06-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Patrick Tan (2015-09-18). «Chen Meng Satisfied With Her Performance In The Super League». http://tabletennista.com/. Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-06-24-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Henry Chen (2016-11-18). «Chen Meng satisfied to play for Shenzhen in the Chinese Super League». Официальный сайт ITTF (անգլերեն). Վերցված է 2017-06-24-ին.(չաշխատող հղում)
  5. «Chen Meng ascends to top of order». Արխիվացված է օրիգինալից 2018-04-03-ին. Վերցված է 2018-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Chen Meng retains title, He Zhuojia spurns opportunities». Արխիվացված է օրիգինալից 2018-12-16-ին. Վերցված է 2018-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Chen Meng maintains ascendancy». Արխիվացված է օրիգինալից 2019-07-02-ին. Վերցված է 2019-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «China's Liu Shiwen Ends 10-Year Wait for Women's Singles Gold at 2019 ITTF World Championships». Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2019-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեն Մեն» հոդվածին։