Չեխոսլովակյան գայլաշուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չեխոսլովակյան գայլաշուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | շան ցեղատեսակ և canid hybrid? |
Այլ անուններ | Չեխոսլովակյան գայլաշուն |
Բնաշխարհ | ![]() ![]() |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 26 կգ |
Զանգված էգ | 20 կգ |
Հասակ արու | 65 սմ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Չեխոսլովակյան գայլաշուն (չեխ.` československý vlčák, սլովակ.` československý vlčiak ), շների համեմատաբար երիտասարդ ցեղատեսակ։
Ցեղատեսակի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղատեսակն ստեղծվել է 1955 թվականին Չեխոսլովակիայում, փորձարարության արդյունքում՝ գերմանական հովվաշան և կարպատյան (եվրասիական) գայլի խաչասերումից։ Ստեղծման նպատակն էր ստանալ ցեղատեսակ՝ գերմանական հովվաշան բնավորությամբ և խառնվածքով, դյուրավարժությամբ և խելքով, ինչպես նաև կարպատյան գայլի կազմվածքով, դիմացկունությամբ և ուժով։ Հիմնականում այն պետք է մասնակցեր զինվորական հատուկ միջոցառումների, սակայն արդյունքում օգտագործվեց որոնողա-փրկարարական, պաշտպանական և պարեկային ծառայություններում, որսորդական և մարզական ասպարեզներում։
Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից ցեղատեսակը ճանաչվել է 1999 թվականին։
Ընդհանուր բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքնապես ցեղատեսակը նման է գայլի։ Ունի ոչ մեծ, եռանկյունաձև կանգուն ականջներ և հզոր ծնոտներ։ Ունիվերսալ ցեղատեսակ է։ Հեշտությամբ կապի մեջ է մտնում ոչ միայն տիրոջ, այլ նաև նրա ընտանիքի բոլոր անդամների հետ։ Համակերպվում է այլ ընտանի կենդանիների ներկայությանը, սակայն անծանոթ կենդանիների հետ առնչվելիս կարող են դժվարություններ ծագել։
Կարևոր է վաղ հասակում սանձել նրա որսորդական կիրքը, այլապես մեծ տարիքում կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել փոքր կենդանիների նկատմամբ։ Չի կարելի ձագերին պահել մեկուսացված, նրանք պետք է վարժվեն և հարմարվեն շրջակա միջավայրին։ Վարժեցնելիս արագ հոգնում են անիմաստ կրկնվող վարժություններից։ Ունեն սուր հոտառություն, անկախ են, հարկ եղած դեպքում կարող են աշխատել նաև գիշերը։ Հաչել չեն սիրում և ինքնաարտահայտման համար օգտագործում են բազմազան ձայնային այլ ելևէջներ։
Մնդավի նվազագույն բարձրությունը 65 սմ (արու) և 60 սմ է (էգ), քաշը՝ 26 կգ (արու), 20 կգ (էգ)։ Մորթին խիտ է, գույնը՝ դեղնա-մոխրագույնից մինչև արծաթավուն մոխրագույն։