Չեզարե Պալլավիչինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզարե Պալլավիչինո
իտալ.՝ Cesare Pallavicino
Դիմանկար
Ծնվել է1893
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել է1976
Մահվան վայրԱրգենտինա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ՄասնագիտությունQ10497074?, ճարտարագետ և դիզայներ

Չեզարե Պալլավիչինո (1893, Հռոմ, Իտալիա - 1976, Արգենտինա, իտալ.՝ Cesare Pallavicino), իտալացի ինժեներ, ավիակոնստրուկտոր, աշխատել է իտալական «Breda, Caproni», «Innocenti» ընկերություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզարե Պալլավիչինոն ծնվել է Հռոմում 1893 թվականին, եղել է ազնվական ընտանիքից։ 1922 թվականին բարձրագույն կրթություն է ստացել Թուրինի պոլիտեխնիկական համալսարանում՝ ավիաշինության ոլորտում։ 1927 թվականին նա որպես նախագծող ինժեներ ընդունվել է Breda ընկերություն, որտեղ կառուցել է այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են՝ «Breda Ba.15», «Breda Ba.18», «Breda Ba.19», «Breda Ba.27», «Breda Ba.35» և «Breda Ba.39»[1]։

Որպես գլխավոր կոնստրուկտոր Չեզարե Պալլավիչինոն 1935 թվականին տեղափոխվել է «Caproni» ընկերություն։ Այնտեղ նա մշակել է մի քանի ինքնաթիռներ, ինչպիսիք են նախապատերազմական «Caproni AP.1», «Caproni Ca.135», «Caproni Ca.309», «Caproni Ca.311», «Caproni Ca.312», «Caproni Ca: 313», «Caproni Ca.314», «Caproni Ca.315» և «Caproni Ca.355», «SABCA S 47», «Caproni Ca.335», «Caproni Ca.350» և «Caproni Ca.380» ստեղծված արդեն պատերազմի տարիներին[2][3][4][5][6]։

Չեզարե Պալլավիչինոն պատերազմից հետո տեղափոխվել է իտալական «Innocenti» ընկերություն, որտեղ 1946 թվականին մասնակցել է «Lambretta» սկուտերի մշակմանը[7][8]։

Հետագայում նա ներգաղթել է Արգենտինա, որտեղ մասնակցել է փորձառու ռեակտիվ կործանիչ «FMA I.Ae. 27 Pulqui»-ի մշակմանը, եղել է նաև «FMA I.Ae. 30 Ñancú»-ի գլխավոր դիզայները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «G.M.S. - Gruppo Modellistico Sestese». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  2. Cesare Pallavicino, "Il Problema Dei Caccia a Cinquecento Orari", L'Ala D'Italia, anno 1936 ( «Aerei Italiani - 1936 -Il problema dei Caccia a cinquecento orari - di Casare Pallavicino -». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին. )
  3. A. D. Harvey, "THE BOMBER OFFENSIVE THAT NEVER TOOK OFF ITALY'S REGIA AERONAUTICA IN 1940", The RUSI Journal, Volume 154, Issue 6, 2009, Pages 96 - 102
  4. Abate – Gli aeroplani della Caproni Aeronautica Bergamasca – Ed. dell’Ateneo
  5. Thompson – Italian civil and military aircraft. 1930/1945 – Ed. Aero Publishers
  6. Il Corriere dell’Aviatore” N. 1-2 - Periodico dell’Associazione Nazionale Ufficiali Aeronautica (ANUA) fondato da Luigi Tozzi Anno LVIII - Gennaio-Febbraio 2010
  7. «SCOOTER LAMBRETTA».
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. Pallini, Pietro. «I mostri del Caspio - I».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]