Չար Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չար Աստվածաշունչ
Wicked Bible - title page.jpg
ՏեսակBible translations into English? և Bible errata?
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Հրատարակման տարեթիվ1631

Չար Աստվածաշունչ (անգլ.՝ Wicked Bible), նաև Շնացողների Աստվածաշունչ (Adulterous Bible), կամ Մեղսավորների Աստվածաշունչ (Sinners' Bible), Աստվածաշունչը, որը հրատարակվել է 1631 թվականին Անգլիայում կոպիտ իմաստաբանական սխալով:

Հրատարակման բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ թագավորի Աստվածաշնչի այս հրատարակությունը ստանձնել են «արքայական տպագրիչներ» Ռոբերտ Բարկերը և Մարտին Լուկասը 1631 թվականին: Նոր հրատարակության տպաքանակը հազար օրինակ էր[1]։

Բացակայող բառի շուրջ աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հրատարակության մեջ կոպիտ սխալ է թույլ տրվել: Տասը պատվիրաններից մեկում «ոչ» բառը բացակայել է, «մի շնացիր» պատվիրանի փոխարեն տպագրվել է «շնություն արա» (անգլ.՝ Thou shalt commit adultery փոխարեն Thou shalt not commit adultery)[2]: Սխալը նկատվել է, գրեթե ամբողջ տպաքանակը առգրավվել և ոչնչացվել է, սակայն մի քանի օրինակ մնացել է[3] և այժմ պահպանվում են մասնավոր հավաքածուներում և մեծ գրադարաններում, հիմնականում Անգլիայում և ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Նյու Յորքի հանրային գրադարանում: Աստվածաշնչի հրատարակիչները տուգանվել են 300 ֆունտով (ներկայիս գներով՝ 43,586 ֆունտ)[4] և զրկվել են տպագրական լիցենզիայից:

Տպագրական մամլիչի գյուտից և Անգլիայում դրա հայտնվելուց հետո առաջին հարյուրամյակում (1470-ական թվականներին) գրքերում տպագրական սխալները, ներառյալ կրոնական տեքստերում, հաճախակի էին, բայց հիմնականում դրանք տառի կամ բառերի սովորական բացթողումներ էին: Հետևաբար կա վարկած, որ մի ամբողջ բառի բացթողումը Բոնեմ Նորտոնի կողմից սաբոտաժի արդյունք էր, որը Բարկերի հիմնական մրցակիցն էր և պայքարում էր «Արքայական տպագրիչ» հեղինակավոր կոչման համար[1]: Գուցե այս տպագրության հետևում կանգնած էր Բարկերի մեկ այլ մրցակից, որը ցանկանում էր վարկաբեկել նրան[5]: Միևնույն ժամանակ, նման տպագրություն է արվել այդ նույն 1631 թվականի Աստվածաշնչի մեկ այլ հրատարակության մեջ, որը հայտնի է որպես «Խելագարների Աստվածաշունչ» (անգլ.՝ The Fools Bible), որտեղ «Խելառն իր սրտում ասաց. «Աստված չկա»» տողի փոխարենը տպագրվել է «Խելառն իր սրտում ասաց. «Աստված կա» (անգլ.՝ The fool hath said in his heart there is a God փոխարեն The fool hath said in his heart there is no God): Այս տպագրիչն արժանացել է երեք հազար ֆունտ տուգանքի[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rebecca McFarland (2013)։ «The Mistake»։ Houston Baptist University։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-09-ին։ Վերցված է 2015-02-22 
  2. «Постыдная опечатка в древней Библии»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2015-02-16 
  3. Самые знаменитые опечатки в мире
  4. The Annual RPI and Average Earnings for Britain, 1209 to Present (անգլ.)
  5. P. M. Handover. The "Wicked" Bible and the King's Printing House, Blackfriars // The Times House Journal. — December 1958. — P. 215-218.
  6. Ray L. Huntington, W. Jeffrey Marsh, Andrew C. Skinner, and David M. Whitchurch. Challenges in printing early English Bibles // Religious Educator. — 2004. — Vol. 5. — № 1. — P. 14-29.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]