Չարաճճի Էնջելո
Չարաճճի Էնջելո Angelo la Débrouille | |
---|---|
![]() | |
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | ֆենթեզի, դրամա, կատակերգական հեռուստասերիալ և հումոր |
Երկիր | ![]() |
Հեռուստաալիք | France 3 |
Եթերաշրջաններ | 5 |
Սերիաների քանակ | 52 |
Էկրաններին է | 2010-ից հունվարի 13, 2018-ը |
teamto.com(անգլ.) |
Չարաճճի Էնջելո (անգլ.՝ Angelo Rules, ֆր.՝ Angelo la Débrouille), ֆրանսիական և անգլիական մուլտսերիալ, ստեղծված TeamTo և Cake Entertainment ստուդիայի կողմից։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի ապրիլին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
12 տարեկան տղայի՝ Էնջելոյի համար կյանքը կարող է դառնալ ամենօրյա պատերազմ, բայց եկել է երեխաների ժամանակը, իսկ Էնջելոն այստեղ է, որպեսզի ցույց տա ճանապարհը։ Նա հետևում է կյանքի ընթացքին և հենց պատերազմ է տեսնում, գնում ու լուծում է տալիս պատերազմներին և դրանում նրան օգնում են իր ընկերները՝ Շերվուդը և Լոլան։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չարաճճի Էնջելոն» եղել է 24 թեկնածուներից մեկը, որը եղել է երկրորդ միջազգային Emmy Kids Awards-ում 2013 թվականին։
Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնջելո[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտսերիալի գլխավոր հերոսն է։ Շեկ մազերով, 12 տարեկան, լավ մտահղացումներով տղա է։
Լոլա[խմբագրել | խմբագրել կոդը]
12 տարեկան աղջիկ, ով Էնջելոյի հարևանն է, ինչպես նաև նրա լավագույն ընկերուհին։ Սիրած զբաղմունքը՝ հեռախոսով զրուցելն է։ Սիրում է ցեխով խաղալ։
Շերվուդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնջելոյի լավագույն ընկերն է և կատակասեր դասընկերը։ Եռյակի մեջ նա միակն է, ով լավ տիրապետում է համակարգիչներին և գադջեթին։ Շերվուդը համեստ է, բայց բավականին սպորդային։ Հավանաբար ունի բարեկամական կապեր Ռուսաստանում ապրողների հետ։
Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնջելոյի հայրիկ՝ չի կարողանում կողմնորոշվել ինչ-որ բանում։
- Էնջելոյի մայրիկ՝ աշխատում է նկարչական պատկերասրահում։
- Պիտեր՝ Էնջելոյի կրտսեր եղբայրը
- Ելենա` Էնջելոյի ավագ 15 տարեկան քույրը։ Շատ կոպիտ է։
- Պարոն Բաբլս՝ Պիտերի ոսկե ձուկը։
- Էնջելոյի տատիկ՝ նա է մտածել մակարոնով և կաղամբով ճաշը։
- Ջո Մամա՝ Էնջելոյի կատուն։
- Բատտերֆինգերս ՝ Էնջելոյի ամենահամեստ դասընկերն և Արթուրի կրտսեր եղբայրն է։
- Արթուր՝ Բատտերֆինգերսի ավագ եղբայրը և Ելենայի սիրեցյալը։
- Ուոլտեր Մանեթթի՝ Էնջելոյի դպրոցի ավազակն է։
- Կուպեր Մանեթթի՝ Ուոլտեր Մանեթթիի կրտսեր եղբայրն է և Պիտերի լավագույն ընկերը։
- Պարոն Ֆուդ՝ Էնջելոյի խիստ ուսուցիչն է։
- Պարոն Զաոնկա՝ Էնջելոյի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է։
- Կետի՝ թխվածքների վաճառողուհին է։
- Տիկին Պերլա՝ Էնջելոյի արվեստի ուսուցիչն է։
- Շմիտտի՝ Էնջելոյի դպրոցի խոհարարն է։
- Ջիզեր՝ Էնջելոյի ծեր հարևանն է։ Հավաքում է այն ամենը, ինչը տեսնում է։
- Թրեյսկի՝ Էնջելոյի դասընկերուհին է և պարոն Ֆուդի բարեկամը։ Կրում է ակնոց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «TeamTO » Angelo La Débrouille»։ www.teamto.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2016-09-29
|