Չանախ (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանախ
Տեսակպանիր
Առաջացման երկիր Հայաստան
Կաթկովի կաթ
Ճարպեր45-50%
Քաշ4-6 կգ


Չանախ, հայկական ազգային պանիր, որն հասունանում և պահվում է աղաջրում։ Ենթադրվում է, որ պանրի բաղադրատոմսը շատ դարեր առաջ հնարել են տեղացի հովիվները։ Կովի կաթից ստացված պանիրն ունի տարբեր ձևի և մեծության բազմաթիվ անցքերով ու դատարկություններով փափուկ կազմություն։ Գույնը սովորաբար տատանվում է սպիտակից բաց դեղին։ Հասունացած պանիրն առանձնանում է արտահայտված սուր-աղի համով և յուրահատուկ հոտով։ Ունի քառակուսի հիմքով հեսանի տեսք, իսկ քաշը՝ 4-6 կգ։

Պանիրը հասունանում է երկու ամսվա ընթացքում, իրացվում է աղաջրով լցված պլաստմասսայից պատրաստված դույլերով կամ վակուումային թաղանթի մեջ փաթեթավորված։

Յուղի պարունակությունը չոր նյութերում կազմում է 45-50%, ջուրը` 48-50% և աղը` 3,5-5,0%։

Համարվում է ախորժաբեր, նախուտեստային սնունդ։