Jump to content

Արմեն Չալտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չալտիկյան Արմենից)
Արմեն Չալտիկյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1937(1937-10-01)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 14, 1994(1994-12-14)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներՆուրեկի հիդրոէլեկտրակայան
 Armen Chaltykjan Վիքիպահեստում

Արմեն Գեորգիի Չալտիկյան ( ռուս.՝ Армен Георгиевич Чалтыкьян , հոկտեմբերի 1, 1937(1937-10-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 14, 1994(1994-12-14)[1], Մոսկվա, Ռուսաստան[1][2]), հայազգի խորհրդային ճարտարապետ, գեղանկարիչ։

Ճարտարապետ Գեորգի Չալտիկյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Չալտիկյանը ծնվել է 1937 թվականին։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Իր կարիերայի սկզբին նա նախագծել և իրականացրել է մի շարք միջազգային խոշորագույն ցուցահանդեսների տաղավարներ Փարիզում, Բռնոյում Ջենովայում և այլ քաղաքներում։ 1968 թվականից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում և ուրիշ քաղաքներում նրա նախագծերով կառուցվել է մի շարք կառույցներ՝ Նուրեկի հիդրոէլեկտրակայանը, Վիշնևսկու կայարանի Շոլոխովի տուն-թանգարանը, Նիժնի Տագիլի և այլ քաղաքների թանգարաններ։ Չալտիկյանը եղել է նաև Իվան Կռիլովի հուշարձանի ճարտարապետը, որը կանգնեցվել է Մոսկվայում, 1976 թվականին[3]։ Կյանքի վերջին 20 տարիների ընթացքում զբաղվել է գրաֆիկայով և նկարչությամբ, մասնակցել մի շարք ցուցահանդեսների։ Մահացել է 1994 թվականին Մոսկվա քաղաքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3698
  2. «Zarkfoundation - Արմեն Չալտիկյան». zarkfoundation.com.
  3. Памятник Ивану Андреевичу Крылову(չաշխատող հղում)