Վրթանես Չալըխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չալըխյան Վրթանեսից)
Վրթանես Չալըխյան
արմտ. հայ.՝ Վրթանէս Չալըխեան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1803(1803-10-18)
Կոստանդնուպոլիս
Մահացել է1834[1]
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան և քահանա
Տիրապետում է լեզուներինհայերեն

Վրթանես Չալըխյան (հոկտեմբերի 18, 1803(1803-10-18), Կոստանդնուպոլիս - 1834[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն), հայ լեզվաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրթանես Չալըխյանը ծնվել է 1803 թվականի հոկտեմբերի 18-ին Կ․ Պոլսում։

1827 թվականին լույս է տեսել Չալըխյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» դասագիրքը, 1829 թվականին՝ «Կրթութիւն գործնական հայկական գրոց բարբառոյ, ըստ իւրաքանչիւր կանոնաց նորոգ քերականութեան» աշխատությունը։ Չալըխյանի դասագրքերը տպագրվել են Վիեննայի Մխիթարյան տպարանում և ունեցել են մի քանի հրատարակություն[3]։

Արսեն Այտընյանը համալրել և ընդլայնել է Չալըխյանի «Քերականութիւնը...», որը հետագայում դարձել է դասական գրաբարի ուսումնասիրության լավագույն աղբյուր։

Վրթանես Չալըխյանը մահացել է 1834 թվականին Վիեննայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարձումյան Վ., Վրթանես Չալըխյան։ Կյանքն ու գործը, «Մշակույթ», 1989, № 2–3։
  • Համբարձումյան Վ., Հ. Վրթանէս Չալըխեանը եւ Վիէննական հայերէնագիտութիւնը, «Հանդէս ամսօրեայ», 1995, Յունուար-Փետրուար, էջ 360-379։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 660.
  2. Վիեննայի մխիթարյանները գիտության և մշակույթի ջահակիրներ
  3. «Վրթանես Չալըխյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Չալըխյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։