Չագրես ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չագրես ազգային պարկ
իսպ.՝ Parque nacional Chagres
Տեսակազգային պարկ
Երկիր Պանամա
ՎարչատարածքՊանամա նահանգ և Կոլոն
Հիմնվել է1985
Մակերես129000 հեկտար
Չագրես ազգային պարկը գտնվում է Պանամաում
Չագրես ազգային պարկ

Չագրես ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Chagres), 129000 հեկտար (320000 ակր) տարածք զբաղեցնող ազգային պարկ Պանամայի ջրանցքի արևելյան հատվածում՝ Պանամա նահանգի և Կոլոն քաղաքի միջև։ Այստեղ կան արևադարձային անտառներ, Չագրես և Գատուն գետերը, որոնք բավարար ջուր են ապահովում Գատուն լճի համար, որը Պանամայի ջրանցքի հիմնական լիճն է։

Պանամա ջրանցքի ջրատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը ստեղծվել է 1985 թվականին[1] բնական անտառի պահպանման նպատակով՝ արտադրելու բավարար քանակով ջուր Պանամայի ջրանցքի նորմալ շահագործման, Պանամայի Կոլոն և Լա Չորերա քաղաքների համար խմելու ջրի մատակարարման և Պանամա և Կոլոն քաղաքների էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Պանամայի ջրանցքի շահագործման համար անհրաժեշտ է պահպանել ջրի բարձր մակարդակը, քանի որ ամբարտակն անցնող յուրաքանչյուր նավակ ունի շուրջ 52 միլիոն գալոնոն չվերականգնվող թարմ ջրի կարիք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի միջին ջերմաստիճանը տատանվում է 30 °C ցածր գոտիներում և 20 °C լեռնային հատվածներում, տեղումները 2200 մմ Ալախուելա լճի շրջանում և 4000 մմ լեռնային շրջաններում։ Բլուրները ծածկված են արևադարձային խոնավ անտառներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]