Ուրուսի-է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերասան Նակամուրա Տոմիձյուրոն հեծյալի դերում, Օկումուրա Մասանոբու, 1740 թ.

Ուրուսի-է (ճապ.՝ 蒔絵, լաքապատ նկար), ուղղություն ճապոնական կերպարվեստում, որը կապված է լաքի օգտագործման հետ։ Տերմինը վերաբերվում է երկու տեխնիկաների՝ նկարներ և թղթագլաններ, որտեղ որպես աշխատանքային նյութ օգտագործվել է լաքը և փայտափորագրական պատկերազարդումներ՝ մեծաքանակ մուգ ուրվագծերով և մանրամասնություններով, որոնք պատված են խիտ սև լաքով[1]։

Փայտափորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուսի-է ոճի նկարազարդումները ստեղծվել են լայն սև ուրվագծերի օգտագործմամբ, որոնք երբեմն ներկվել են ձեռքով։ Երբեմն թանաքը խառնվում էր կենդանական հիմքի վրա ստեղծված նիկավա սոսնձի հետ[1], որը ուրվագծերին տալիս էր մուգ ներկված տեսք և վառ փայլ, այդպիսով նկարազարդումը նմանվում էր լաքային արվեստի ստեղծագործության։ Սովորաբար սոսինձը նկարազարդման ողջ մակերեսի վրա չէր օգտագործվում, այլ օգտագործվում էր որոշ տարրերի առանձնացման նպատակով, օրինակ մազերի, գոտիների, հագուստի որոշ տարրերի, դրանով կերպարին տալով ավելի նուրբ և հաճելի տեսք։ Ուրուսի-է ոճի փայտափորագրական շատ աշխատանքների համար օգտագործվում էր նաև սլյուդա, թանկարժեք մետաղների փոշի և այլ նյութեր, որոնք նկարին տալիս էին ավելի հարուստ և նրբագեղ տեսք[1]։ Այդ տեխնիկան հայտնի էր 18-րդ դարի սկզբից, որից օգտվում էին ուկիյո-է ոճի վարպետներ Օկումուրա Մասանոբուն և Թորիի Կիյոնոբուն[1]։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության մեջ ուրուսու-է տերմինը վերաբերվում է գունավոր լաքերի օգտագործմամբ նկարների ստեղծմանը, որոնք ստացվում են սովորական պարզ լաքին (սուկի- ուրուսի) գունանյութեր խառնելով[1][2]։ Գունավոր լաքերի կիրառությունը սկսվել է Ձյոմոնի ժամանակաշրջանից և իր գագաթնակետին է հասելՆարայի ժամանակաշրջանում (8-րդ դար), երբ մասսայականություն էր վայելում սև ֆոնի վրա կարմիր լաքերի օգտագործումը[1]։ Այդ տեխնիկայով առաջին աշխատանքներից մեկը կարելի է տեսնել Հորյու-ձի տաճարում (Նարա պրեֆեկտուրա)[1]։ Մինչև 19-րդ դարը, բնական ներկանյութերի կիրառմամբ նկարիչներին հայտնի գունային սպեկտրը սակմանափակվում էր կարմիր, սև, դեղին, կանաչ և բաց շագանակագույն գույներով[1]։ Միայն 19-րդ դարում հայտնագործվեց սպիտակ լաքը[1]։

Այդ տեխնիկայի նորարարը եղել է նկարիչ Սիբատա Ձեսին (1807-1891)։ Հավանաբար հենց նա առաջինը սկսեց դեկորատիվ կիրառական արվեստում լաքն օգտագործել ոչ միայն որպես ծածկույթ, այլ որպես նյութ թղթագլանների վրա նկարներ ստեղծելիս։ Սիբատա Ձեսինը շատ փորձեր կատարեց տարբեր լաքերի և դրանց խառնուրդների հետ և նրան հաջողվեց ստեղծել մետաղական և յուղաներկային գեղանկարչության նմանության տպավորություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • N. S. Brommelle, Perry Smith. Urushi: Proceedings of the Urushi Study Group. - Getty Publications, 1988.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Urushi-e 漆絵». Japanese Architecture and Art Net Users System.
  2. «About Urushi-e». Taiwa Matsuoka Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.