Ուրմաս Ռեյնսալու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրմաս Ռեյնսալու
 
Կուսակցություն՝ Res Publica կուսակցություն[1] և Հայրենիքի[1]
Կրթություն՝ Տարտուի համալսարան (1997) և Tallinn Secondary School No. 37?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր հունիսի 22, 1975(1975-06-22) (48 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր Grand Officer of the Order for Merits to Lithuania Commander of the Order of the Phoenix և Bene Merito

Ուրմաս Ռեյնսալու (էստ․՝ Urmas Reinsalu, հունիսի 22, 1975(1975-06-22), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պետական գործիչ։ «Հայրենիք» կուսակցության անդամ է։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար՝ 2022 թվականի հուլիսի 18-ից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրմաս Ռեյնսալուն ծնվել է 1975 թվականի հունիսի 22-ին Տալլինում։

1993 թվականին ավարտել է Տալլինի 37-րդ միջնակարգ դպրոցը, 1997 թվականին՝ Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996-1997 թվականներին աշխատել է Էստոնիայի արդարադատության նախարարությանը կից բաց-իրավական ոլորտում մասնագետ և Էստոնիայի կառավարությանն առընթեր սահմանադրական իրավաբանական հանձնաժողովի փորձագետ։ Էստոնիայի նախագահի ներքին քաղաքականության գծով խորհրդական։ 1998-2001 թվականներին եղել է Էստոնիայի նախագահի պետական գրասենյակի տնօրեն։

2002-2003 թվականներին՝ Էստոնիայի ներքին անվտանգության ակադեմիայի դասախոս։

1992 թվականից եղել է Res Publica կուսակցության անդամ։ 2002 թվականին եղել է Res Publica կուսակցության խորհրդի նախագահ։ 2006 թվականին Res Publica կուսակցությունը Իսամաալիյթ կուսակցության հետ միավորելուց հետո հանդիսանում է «Հայրենիքի միություն և Res Publica» կուսակցության անդամ (2018 թվականից՝ «Հայրենիք»)։

2004 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում գլխավորել է Res Publica կուսակցության ընտրական ցուցակը, սակայն չի ընտրվել[3]։

2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ռիյգիկոգու 10-րդ գումարման անդամ։ Վերընտրվել է 2007 և 2011 թվականների ընտրություններում։

Ռեյնսալուն «Հայրենիք» կուսակցության առաջնորդ է դարձել 2012 թվականին։ Պաշտոնը լքել է 2015 թվականին.

2012 թվականի մայիսի 11-ին Հանրապետության նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվես ը Ռեյնսալային նշանակեց պաշտպանության նախարար[4], իսկ երկու օր անց՝ մայիսի 14-ին, նա երդում է տվել նշանակված պաշտոնում Ռիյգիկոգուի անդամների առջև[5]։

2015-2019 թվականներին՝ Էստոնիայի արդարադատության նախարար։

2019 թվականից մինչև 2021 թվականի հունվարի 26-ը եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Յուրի Ռատասի երկրորդ կառավարությունում։

2022 թվականի հուլիսի 18-ին ստացել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պորտֆելը Կայ Կալլասի երկրորդ կառավարությունում։

Ռեյնսալուն Էստոնիայի պաշտպանության միության, Էստոնիայի սեփականատերերի Կենտրոնական միության և Էստոնիայի իրավաբանների միության անդամ է[6]։ Տիրապետում է էստոներենին, անգլերենին, գերմաներենին, ռուսերենին և ֆիններենին[6]։

Հայտարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 14-ին Կուրեսսաարում «Ազատության համար պայքարողների միության» հավաքի ժամանակ, ինչպես Էստոնիայում անվանում են Էստոնիայի ՍՍ 20-րդ դիվիզիայի վետերաններին, Ռեյնսալուն երախտագիտություն է հայտնել նրանց և հայտարարել, որ նրանց «ներդրումը, որը բխում էր օրինական իրավահաջորդության սկզբունքից, վճռորոշ նշանակություն ուներ Էստոնիայի Հանրապետության համար և միաժամանակ փրկեց մեր ժողովրդի պատիվը»[7]։ Այս հայտարարությունը բուռն վրդովմունք է առաջացրել ինչպես Էստոնիայի ներսում, այնպես էլ արտերկրում[8]։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է[8]։

Նախկին էսէսականների և տեղի կոլաբորացիոնիստների փառաբանմանն ուղղված միջոցառումների անցկացումը չի կարելի այլ կերպ գնահատել, քան էստոնական հասարակությունում պրոնացիստական տրամադրությունների կանխամտածված սերմանումը և նրանց հիշատակի հանդեպ բացահայտ ծաղրը, ովքեր իրենց կյանքի գնով աշխարհը փրկել են «դարչնագույն ժանտախտից»։ Նրա արտահայտած երախտագիտությունը ֆաշիստական կամակատարներին «էստոնացի ժողովրդի պատիվը փրկելու» համար հանդիսանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների առնչությամբ պաշտոնական Տալլինի նպատակաուղղված առասպելաբանության ևս մեկ հաստատում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրմաս Ռեյնսալուն ամուսնացած է, ունի երկու դուստր[2]՝ Լիյստբետը և Էլբետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Political partiesCentre of Registers and Information Systems.
  2. 2,0 2,1 «Министр иностранных дел». Министерство иностранных дел. 2022 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Valimised 2004 :: erakonnad.info». // erakonnad.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.(էստոներեն)
  4. «Президент Ильвес назначил Урмаса Рейнсалу министром обороны». // rus.delfi.ee. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Министр обороны Рейнсалу принес присягу». // rus.postimees.ee. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «Urmas Reinsalu». // valitsus.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.(էստոներեն)
  7. «Рейнсалу настаивает, что пособники нацистов боролись за освобождение Эстонии». // rus.postimees.ee. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  8. 8,0 8,1 «МИД РФ возмущен заявлением Рейнсалу о слете Эстонского союза борцов за свободу». // rus.delfi.ee. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրմաս Ռեյնսալու» հոդվածին։