Ուրագամի Գիոկուդո
Ուրագամի Գիոկուդո ճապ.՝ 浦上玉堂 | |
---|---|
Ծնվել է | 1745[1][2][3][…] |
Ծննդավայր | Օկայամա |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1820[3] |
Մահվան վայր | Կիոտո, Ճապոնիա[4] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, երաժիշտ և գեղագիր |
Ուշագրավ աշխատանքներ | Snow Sifted Through Frozen Clouds? |
Աշակերտներ | Uragami Shunkin? |
Զավակներ | Uragami Shunkin? |
Uragami Gyokudō Վիքիպահեստում |
Ուրագամի Գիոկուդո (ճապ.՝ 浦上玉堂, うらかみぎょくどう, 1745[1][2][3][…], Օկայամա - հոկտեմբերի 10, 1820[3], Կիոտո, Ճապոնիա[4]), Էդո դարաշրջանի ճապոնացի մշակութային գործիչ, նկարիչ, երաժիշտ և պոետ։ «Նան գա» ոճի ներկայացուցիչ։ Իրական անունն է՝ Ուրագամի Կոցիհու (浦上考弼): Ուներ հետևյալ մականունները՝ Բոկուսաի (穆斎), Գիոկուդո (玉堂):
Հակիրճ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրագամի Գիոկուդոն ծնվել է 1745 թվականին՝ Կամոգատա հանում, սամուրայի ընտանիքում։ Յոթ տարեկանում կորցրել է հորը և դարձել Ուրագամի տոհմի գլխավորը, որը ծառայում էր Իկեդե Մասակի թագավորին։ Գիոկուդոն կյանքի առաջին կեսն անցկացրել է բյուրոկրատական հիերարխիական աստիճանները բարձրանալով։ Այդ ճանապարհին նրա ամենաբարձր ձեռքբերումը «օ մեցուկե»-ի գլխավոր տեսուչի պաշտոնն էր։
43 տարեկանում հեռացվել է այդ պաշտոնից և տեղափոխվել ֆորմալ պաշտոնի, որը նրան ավելի շատ ազատ ժամանակ էր տալիս։ Նա մեկնում է Էդո քաղաք, որտեղ սկսում է ուսումնասիրել չժուսիանական հոսքի նեոկոնֆուցիականություն։ Սակայն, շուտով Գիոկուդոն փոխում է իր ուսուցչին և անցնում յանմինական հոսքի հումանիզմի ու ճապոնական դասականության ուսումնասիմանը։ Այդ ժամանակ նա տարվում է յոթնալար «կոտո» երաժշտական գործիքի նվագմամբ և դարձավ Տակիե Ռանկեիի աշակերտը։
1770-ական թվականների վերջին Գիոկուդոն ծանոթություններ է ձեռք բերում այդ շրջանի հայտնի ճապոնացի մշակութային գործիչների հետ և սկսում է նկարել ու գրել բանաստեղծություններ։ 1794 թվականին նա առանց Կամոգգատի հանի ղեկավարի թույլտվության մեկնում է ճամփորդության, այդպիսով ցույց տալով իր բողոքը՝ Կանսեի ռեֆորմի ու յանմինության արգելման դեմ։ Գիոկուդոն կյանքի մնացյալ մասն անցկացրել է Ճապոնիայով ճամփորդելով, «կոտո» նվագելով ու նկարներ նկարելով։ Ծերությունը անցկացրել է Կիոտոյում, որտեղ էլ մահացավ 1820 թվականի հոկտեմբերի 10-ին։
Գիոկուդոն չուներ նկարչի համապատասխան կրթություն ու ինքնուրույն է սովորել նկարել։ Նկարչի աշխատանքներից հայտնի են այն նկարները, որոնք արվել են, երբ 60-70 տարեկան էր։ Այդ շրջանում նա մշակել էր ստվերային բնանկարների սեփական ոճը։ Նրա ամենահայտնի աշխատանքը համարվում է «Արևելյան ամպերի ձյունը» բնանկարը[5] և աշնանային «Ոսկեգույն լեռներ» բնանկարը[6]։ Գիոկուդոն նաև թողել է արժեքավոր բանաստեղծական և երաժշտական ժառանգություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ ճապ.՝ 東雲篩雪図, とううんしせつず.
- ↑ ճապ.՝ 山紅於染図, さんこうおせんず.
Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рубель В. А. Японская цивилизация: традиционное общество и государственность. — К. : «Аквилон-Пресс», 1997. — 256 с. — ISBN 966-7209-05-9.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (ճապոներեն) Ուրագամի Գիոկուդոյի հակիրճ կենսագրությունը Արխիվացված 2016-09-19 Wayback Machine
- (ճապոներեն) Ուրագամի Գիոկուդո։ Կոտո և նկարներ
- Մարդ։ Ուրագամի Գիոկուդոյի երգը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրագամի Գիոկուդո» հոդվածին։ |
|