Ուռենի բաբելոնական
Գիտական դասակարգում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Salix babylonica | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Ուռենի բաբելոնական (լատ.՝ Salix babylonica), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտակարգ գեղեցիկ, լացող սաղարթով տերևաթափ ծառ է 10-12 մ բարձրությամբ և 50-60 սմ բնի տրամագծով։ Ճկուն, երկար, կարմրավուն կամ դեղնականաչավուն, ընձյուղները սուր անկյան տակ թեքվելով իջնում են մինչև գետին։ Տերևները երկարավուն են կամ նեղ-նշտարաձև, ձգված, թեք սրածայր գագաթով, հիմքում աստիճանաբար սեղմվող, 9-16 սմ երկարությամբ և 1-2,5 սմ լայնությամբ, մանր-սղոցաեզր, ծածկված գեղձիկներով, վերևից մուգ, ներքևից' կապտականաչավուն, նոր բացված ժամանակ ծածկված են թույլ աղվամազով, ավելի ուշ մերկ են։ Տերևակիցները թեք-նշտարաձև են, ատամնաեզր կամ մախաթանման, երբեմն վերածվում են փշերի։ Տերևակոթունը հասնում է մինչև 1 սմ-ի, հաճախ ծածկված է գեղձիկներով և միշտ մազմզուկապատ է։ Առէջները երկուսն են, ազատ, նեկտարանոցները իգական ծաղկաբույլերում մեկ հատ են, արականում՝ երկուսը։ Ջերմասեր է և խոնավասեր, բավականին լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենիքը հայտնի չէ, ենթադրում են, որ ծագել է հին Պարսկաստանից։ Ներկայումս հանդիպում է միայն Երևանում, որտեղ արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում խիստ ցրտահարվում է։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնուց օգտագործվում է Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի, այդ թվում նաև Հայաստանի տարածքում։ Մշակվել է որպես գեղեցիկ սոլիտեր հատկապես ջրային մակերեսների ձևավորման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 250։
|