Ուոլ Սթրիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուոլ Ստրիթից)
Jump to navigation Jump to search
Ուոլ Ստրիթի հատակագիծը
1660 թվականի այս փողոցի հատակագիծը
1789 թ Վաշինգտոնի կառավարման թվականին Ուոլ Ստրիթը

Ուոլ Ստրիթը (անգլ.՝ Wall Street), ութ բլոկ-երկարություն ունեցող փողոց է, որը մոտովորապես ձգվում է հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք: Այն գտնվում է Մանհեթենի հարավային մասում։ Փողոցն իրար է միացնում Բրոդվեյը և Իսթ Ռիվերի ափը: Նյու Յորքի գործարար և ֆինանսական կենտրոններից է։ Այստեղ է գտնվում Նյու Յորքի ֆոնդային բորսան։ Այս փողոցով կարելի է հասնել հարևան Կոնեկտիկուտ և Նյու Ջերսի։

Ուոլ Ստրիթի շնորհիվ Նյու Յորք քաղաքը համարվում է աշխարհի ամենավստահելի քաղաքը և առաջատար ֆինանսական կենտրոնը: Քաղաքը հանդիսանում է տուն աշխարհի երկու ըստ ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի խոշորագույն ֆոնդային փոխանակումների ` the New York Stock Exchange-ի և NASDAQ-ի համար: Մի քանի ալյ խոշոր բորսաներ իրենց գլխավոր գրասենյակն ունեն Ուոլ Ստրիթի տարածքում, այդ թվում նաև Նյու Յորքի Mercantile Exchange-ը, Նյու Յորքի առեւտրի խորհուրդը և նախկին Ամերիկյան ֆոնդային բորսան: