Ուշտալ
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 695 մետր | |
Բնակչություն | 440 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ուշտալ (ադրբ.՝ Uştal), նախկին հայաբնակ, այժմ ադրբեջանաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Իսմայիլիի շրջանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1861 թվականին գյուղն ուներ 60 տուն հայ բնակչություն։ 1890 թվականին այն կազմում էր 139 տուն՝ 1071 բնակչով։ 1914 թվականի հունվարի 1֊ին գյուղն ուներ 1465 հայ բնակիչ։ 1984 թվականին Ուշտալն ուներ 294 բնակիչ, որից 291-ը հայեր (125 արական, 166 իգական)[1][2]։
Գյուղը մինչև 1984 թվականն ունեցել է ութնամյա հայկական դպրոց։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ներկայումս գոյություն չունի։ Ուշտալ գյուղի հարավային ծայրին է գտնվում հին գերեզմանոցը[1]։