Jump to content

Ումայդ Բհավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումայդ Բհավան
उम्मैद भवन पैलेस
Ումայդ-Բհավան պալատի ընդհանուր տեսքը
Երկիր`Հնդկաստան
Ճարտարապետ`Vidyadhar Bhattacharya?
Քարտեզ
Քարտեզ

Ումայդ Բհավան (անգլ.՝ Umaid Bhawan Palace), պալատ Ռաջաստանի Ջոդհպուր քաղաքում, աշխարհի ամենախոշոր առանձնատներից մեկը։ Պալատի տարածքում գործում է հյուրանոց, որը վերահսկվում է Taj Hotels ցանցի միջոցով։ Պալատը անվանվել է Ումայդ Սինգհի անունով, որի կառավարման ընթացքում պալատը կառուցվեց Մեհրանգահ բերդին փոխարինելու համար։ Սկզբնականում պալատը անվանվեց Չիտար ( Chittar Palace ), քանի որ այն գտնվում էր քաղաքի ամենաբարձր Չիտար բլրի վրա։ Շինարարությունը սկսվեց 1929 թվականի նոյեմբերի 18–ին և ավարտվեց 1943 թվականին[1]։

Պալատը ընդգրկում է 10,5 հեկտար տարածք, որից 1,4 հեկտարը կազմում են շենքերը, իսկ 6,1 հեկտարը՝ այգիները։ Այն գտնվում է Չիտար բլրի հարավարևելյան մասում, Ջոդհպուր քաղաքի ծայրամասում։ Շինարարությանը մասնակցել են 3000-5000 աշխատողներ, այն տևել է 15 տարի։ Շինարարության ընթացքում չի օգտագործվել ցեմենտ։ Նյութերի տեղափոխման համար կառուցվել է երկաթուղային գիծ։ Պալատը կառուցվել և կազմվել է այնպես, որ ներսում ջերմաստիճանը պահպանվում է գրեթե անփոփոխ, նույնիսկ առանց ջեռուցման կամ հովացման լրացուցիչ ծախսերի։ Պալատը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Հենրի Լանչաստերի կողմից և ներառում է իր մեջ ավանդական հնդկական և եվրոպական ճարտարապետական ոճեր, ինչպես օրինակ, ար-դեկո ոճը։ Շենքի հսկայական կենտրոնական գմբեթը 30 մետր բարձրությամբ կառուցվել է Վերածննդի ոճով։ Շինարարության ընդհանուր արժեքը 9,4 մլրդ ռուպի է։ Շինարարությունը վերահսկում էր ինժեներ Հիրանանդ Բհատիյայի կողմից։ Յուրօրինակ ինտերիերները մշակվել են լոնդոնյան Մապլես ընկերության կողմից, սակայն 1942 թվականին այն նավով տեղափոխելուց ջրասույզ է լինում։ Արդյունքում մահառաջան դիմում է լեհական ընկերությանը։ Արտ–դեկո ոճը հագեցած է լեհ նկարիչ Ստեփան Նորբլինի էկզոտիկ որմնանկարներով։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատի այգիները

Պալատի շինարարությունը քաղաքի բարելավման հիմնական ծրագիրն էր, որը իրականացվում էր 20 տարում։ Պալատը պետք է բավականաչափ մեծ լիներ, որպեսզի փոխարիներ Մեհերանգարհ բերդին, որպես արքայական նստավայր և իշխանության խորհրդանիշ։ Մեկ այլ կործանարար պատճառ դարձավ նաև երկար տարիների երաշտը։

Ներկա կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի սեփականատերը հիմա Հաջ Սինգհն է, Ջոդհպուրայի մահառաջան։ Նա պալատը բաժանեց երեք մասի՝ առանձնատուն իր և ընտանիքի համար, շքեղ Taj Hotels համակարգի հյուրանոցը, և մի հատված, բացված այցելուների համար, որը ներառում է արքայական Ջոդհպուրա ընտանիքի նկարների, զենքերի և այլ թանկարժեք իրերի թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Umaid Bhawan Palace iloveindia.com

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումայդ Բհավան» հոդվածին։