Բաբա դե կամեյլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուղտի փսլինքից)
Picto infobox mets.png
Բաբա դե կամեյլու
Baba de camelo.jpg
ՏեսակՄուս
Առաջացման երկիրFlag of Portugal.svg Պորտուգալիա
Commons-logo.svg Baba de camelo Վիքիպահեստում

Բաբա դե կամեյլու (պորտ.՝ Baba de camelo, «ուղտի փսլինք»), պորտուգալական աղանդերային մուս, որը պատրաստվում է խտացրած կաթից և ձվերից՝ վրան նուշ կամ թխվածքաբլիթ լցնելով[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առասպելի՝ 20-րդ դարի սկզբին մի կնոջ հանկարծակի հյուրեր են այցելում, և նա ստիպված է լինում աղանդեր պատրաստել տանը եղածից։ Արդյունքում նա ստանում է այսպիսի մուս, իսկ անվանումն ընտրում է պարզապես հյուրերի ուշադրությունը գրավելու կամ որպեսզի նրանք չցանկանան չհամտեսել հյուրասիրությունը[2][3]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խտացրած կաթը լցնել տարայի մեջ և լավ տաքացնել միկրոալիքային վառարանում։ Ավելացնել ձվի դեղնուցները մեկ առ մեկ՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով[1]։

Ձվի սպիտակուցները հարել՝ ստանալով պինդ զանգված և զգուշորեն ավելացնել դեղնուցի և կաթի խառնուրդին։ Աղանդերը դնել մեծ ամանի մեջ, շաղ տալ մի քանի շերտ տապակած նուշ և դնել սառնարանը մինչև մատուցելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Сладости мира: Португалия. Десерты»։ VELLAMONIK (ռուսերեն)։ 2020-07-09։ Վերցված է 2022-12-24 
  2. 2,0 2,1 «Baba de Camelo, o Portugal mais doce de sobremesa»։ Iberismos (պորտուգալերեն)։ 2017-05-20։ Վերցված է 2022-12-24 
  3. 3,0 3,1 Luís Tomaz Pires։ «Baba-de-camelo, a sobremesa portuguesa que tem o nome mais estranho do mundo»։ PÚBLICO (պորտուգալերեն)։ Վերցված է 2022-12-24