Բաբա դե կամեյլու
![]() | |
Տեսակ | Մուս |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բաբա դե կամեյլու (պորտ.՝ Baba de camelo, «ուղտի փսլինք»), պորտուգալական աղանդերային մուս, որը պատրաստվում է խտացրած կաթից և ձվերից՝ վրան նուշ կամ թխվածքաբլիթ լցնելով[1][2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ առասպելի՝ 20-րդ դարի սկզբին մի կնոջ հանկարծակի հյուրեր են այցելում, և նա ստիպված է լինում աղանդեր պատրաստել տանը եղածից։ Արդյունքում նա ստանում է այսպիսի մուս, իսկ անվանումն ընտրում է պարզապես հյուրերի ուշադրությունը գրավելու կամ որպեսզի նրանք չցանկանան չհամտեսել հյուրասիրությունը[2][3]։
Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խտացրած կաթը լցնել տարայի մեջ և լավ տաքացնել միկրոալիքային վառարանում։ Ավելացնել ձվի դեղնուցները մեկ առ մեկ՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով[1]։
Ձվի սպիտակուցները հարել՝ ստանալով պինդ զանգված և զգուշորեն ավելացնել դեղնուցի և կաթի խառնուրդին։ Աղանդերը դնել մեծ ամանի մեջ, շաղ տալ մի քանի շերտ տապակած նուշ և դնել սառնարանը մինչև մատուցելը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Сладости мира: Португалия. Десерты»։ VELLAMONIK (ռուսերեն)։ 2020-07-09։ Վերցված է 2022-12-24
- ↑ 2,0 2,1 «Baba de Camelo, o Portugal mais doce de sobremesa»։ Iberismos (պորտուգալերեն)։ 2017-05-20։ Վերցված է 2022-12-24
- ↑ 3,0 3,1 Luís Tomaz Pires։ «Baba-de-camelo, a sobremesa portuguesa que tem o nome mais estranho do mundo»։ PÚBLICO (պորտուգալերեն)։ Վերցված է 2022-12-24