Ուղիղ աղիքի արտանկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղիղ աղիքի արտանկում, ուղիղ աղիքի մասնակի կամ լրիվ արտաշրջումը (դուրս ընկնելը) հետանցքից։ Հաճախ նկատվում է երեխաների մոտ։ Ուղիղ ալիքի արտանկմանը նպաստում են աղիքն իր բնականոն դիրքում պահող ապարատի անբավարար զարգացումը, կոնքի հատակի մկանների թուլությունը, սրբոսկրի և պոչուկի թեքությունը և այլն։ Անմիջականորեն ուղիղ ալիքի արտանկում կարող են առաջացնել նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, որովայնի և կոնքի վնասվածքները, աղիքների հիվանդությունները, ծանր ծննդաբերությունները և այլն։ Երեխաների ուղիղ ալիքի արտանկում երբեմն առաջանում է երկարատև փորկապության, լուծի, երկարատև հազի հետևանքով։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառի վերացում, օրգանիզմը կազդուրող միջոցներ, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։