Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտ
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԻլինոյս
Հիմնադրվել է1971
Կայքuima-chicago.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Ukrainian Institute of Modern Art), ժամանակակից արվեստի թանգարան է, որը գործում է Չիկագոյի տարածքում` մշակութային ցուցահանդեսների, գրական իրադարձությունների, կինոնկարների և երաժշտական ասմունքների շարունակական ծրագրով։ Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտը հիմնադրվել է 1971 թվականին՝ Դոկտոր Աքիլես Չրեպտովսկու, Կոնստանդին Միլոնադիսի և Միխաելո Ուրբանի կողմից՝ Չիկագոյի սրտում Ուկրաինական գյուղի տարածքում։ Այն Չիկագոյի մշակութային դաշինքի հիմնական անդամներից է, որը 25 ազգագրական թանգարանների և մշակութային կենտրոնների միավորում է։ 200 քմ հիմնական ցուցասրահում պահվում են վեցից յոթ գլխավոր ցուցանմուշներ։ Երկու կողային պատկերասրահներում պահվում են Չիկագոյի արվեստագետների մշտական հավաքածուներ, ինչպես նաև` ազգությամբ ուկրաինացի արվեստագետների նկարներ և քանդակներ։

Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտը հավատարիմ է ցուցահանդեսների, համերգների, դասախոսությունների և բազմադիսցիպլին միջոցառումների ծրագրին, որոնք հարմար են համայնքի բոլոր անդամների համար։ Մոտակա թաղամասում բնակվում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, և այստեղ կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։ Ուկրաինայի ժամանակակից արվեստի ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

2011 թվականին ինստիտուտը նշել է իր 40-ամյակը։

2010 թվականին թանգարանում տեղի է ունեցել Գլադիս Նիլսոնի արվեստի հետահայաց ցուցադրությունը, որը "Hairy Who" արվեստի խմբի նշանավոր անդամներից էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christine Newman, "When Jim Met Gladys", Chicago Magazine, Vol. 60 No. 2, February 2011, pp. 78-81,92,146-148,164

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]