Ուկրաինական տափաստանային խայտաբղետ խոզերի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինական տափաստանային խայտաբղետ խոզերի ցեղ (ուկրաիներեն՝ Українська степова ряба), խառը մթերատվության խոզերի ցեղ։ Բուծվել է Ուկրաինայում, ընտրության և սև խայտաբղետ խոզերի «ինքն իր մեջ» բուծման ճանապարհով։ Ցեղի բարելավման համար կիրառվել է ներածական տրամախաչում բերկշիրյան, մանգալիցյան և լանդրաս ցեղերի վարազների հետ։

Ցեղը հաստատվել է 1961 թվականին։ Սեռահասուն վարազների կենդանի զանգվածը 240-325 կգ է, մերուններինը՝ 200-260 կգ։ Պտղատվությունը՝ 11-12 խոճկոր (մեկ ծնից)։ Մսային բտման դեպքում 6-7 ամսականում խոճկորները կշռում են մոտ 100 կգ։

Խոզերն օգտագործվում են ուկրաինական տափաստանային սպիտակ և խոշոր սպիտակ, ինչպես նաև լանդրաս ցեղերի վարազների հետ արտադրական տրամախաչման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։