Մանգալիտյան խոզերի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանգալիտյան ցեղի խոզ

Մանգալիտյան խոզերի ցեղ, մանգալից (հունգ.՝ mangalica), ճարպատու խոզերի ցեղ։ Ստացվել է Բալկանյան թերակղզիում, տեղական և ասիական խոզերի տրամախաչումից։ Ցեղի խոզերը խոշոր չեն և ունեն ամուր մարմնակազմվածք։ Հասակավոր վարազների կենդանի զանգվածը՝ 160-180, իսկ մերուններինը՝ 120-150 կգ է։ Պտղատվությունը՝ 6-8 խոճկոր։ Սեռահասուն են դառնում 11-13 ամսականում։

Դիմացկուն են, խտացրած կերերի սահմանափակ քանակով կարող են բտվել, լավ են օգտագործում արոտը։ Տարածված է Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում, ոչ մեծ գլխաքանակով՝ նաև Արևմտյան Ուկրաինայում և Հարավային Կովկասում։

Հայաստան ներմուծվել է 1948 թվականին։ Օգտագործվել է անտառալեռնային շրջանների տեղական խոզերի բարելավման համար (նախկին Շամշադինի շրջանում տեղական խոզերի տրամախաչումից ստացվել է խոզերի նոր խումբ)։ Ներկայումս բոլոր երկրներում մանգալիցի գլխաքանակը պակասել է և փոխարինվել բարձր մթերատու ցեղերով[փա՞ստ]։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png