Ուլֆ Քրիստերսոն
Ուլֆ Քրիստերսոն շվեդերեն՝ Ulf Kristersson | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կոալիցիոն չափավոր կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ուփսալայի համալսարան (1988) և Q10659383? (1983) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1963[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Lund Cathedral parish, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | շվեդերեն՝ Ulf Hjalmar Kristersson |
Ամուսին | Birgitta Ed?[2] |
Ուլֆ Յալմար Քրիստերսոն (շվեդերեն՝ Ulf Hjalmar Kristersson, դեկտեմբերի 29, 1963[1], Lund Cathedral parish, Շվեդիա[1]), շվեդ քաղաքական և պետական գործիչ։ Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ 2017 թվականից[3]։ Շվեդիայի վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 18-ից[4]։ Նախկինում Շվեդիայի սոցիալական ապահովության նախարար (2010-2014)[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 29-ին Լունդում։ Հայրը տնտեսագետ է, մայրը՝ տնային տնտեսուհի[5]։ Երեք երեխաներից ավագն է։ Մանկությունն անցկացրել է Տորշելլա քաղաքում[6]։
Դպրոցից հետո 1983-1984 թվականներին ծառայել է Էնչյոպինգ կոմունայի կապի գնդում, ավարտել է դասակի հրամանատարի ծառայությունը[5][6]։
1988 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, ստացել բակալավրի աստիճան[5]։
1995-1998 թվականներին ղեկավարել է շվեդական Timbro վերլուծական կենտրոնի մարքեթինգը, 2000-2002 թվականներին եղել է Connecta խորհրդատվական ընկերության և Adcore (Nyne Klövern) ֆիրմայի PR-ծառայության վերաղեկավարը, ինչպես նաև թվային գործընթացում Ab տեխնոլոգիական ցանցի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդատու։ 2003-2006 թվականներին զբաղվել է քաղաքի վարչակազմում ֆինանսական խորհրդի պարտականությամբ։ 2003-2005 թվականներին շվեդական ուսուցման կենտրոնի ղեկավար։ 2006-2010 թվականներին եղել Է Ստոկհոլմի սոցիալական քաղաքականության հարցերով փոխքաղաքապետը[5]։
1988-1992 թվականներին Քրիստերսոնը ղեկավարում էր չափավոր երիտասարդական միությունը (չափավոր կոալիցիոն կուսակցության երիտասարդական կազմակերպություն)[5]։
1991 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Ռիքսդագի պատգամավոր[5], որտեղ նա փոխարինեց վարչապետ դարձած Կառլ Բիլդտին։ Վերընտրվել է 1994 և 1998 թվականներին։ Եղել է սոցիալական ապահովության կոմիտեի անդամ (1994-2000)։ Ռիքսդագը լքեց 2000 թվականի ապրիլի 30-ին[4], երբ նրան փոխարինեց Մարգարետա Սեդերֆելտը։
2010-2014 թվականներին՝ Ֆրեդրիկ Ռայնֆելդի կառավարության առողջապահության և սոցիալական հարցերի նախարար[5]։
2014 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվել է Ռիքսդագի պատգամավոր։ Վերընտրվել է 2018 և 2022 թվականներին։ Եղել է աշխատանքի շուկայի կոմիտեի (2014) և ֆինանսների կոմիտեի (2014-2017) նախագահի տեղակալ[5], արտաքին գործերի կոմիտեի (2017-2022) անդամ, ռազմական պատվիրակության անդամ (2017-2022)[4]։
2022 թվականի սեպտեմբերի 11-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր աջ լիբերալ դաշինքը փոքր առավելությամբ հաղթեց իշխող կարմիր-կանաչ դաշինքի կուսակցություններին։ Տիդյոյի համաձայնությունը քրիստոնյա դեմոկրատների, լիբերալների, չափավորների և շվեդ դեմոկրատների միջև ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 14-ին[7][8][9]։ Հոկտեմբերի 17-ին Ռիքսդագը Քրիստերսոնին ընտրեց որպես վարչապետ։ Քրիստերսոնի օգտին քվեարկել է 349 պատգամավորներից 176-ը, դեմ՝ 173-ը։ Պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 18-ին[4], երբ ձևավորվել է կառավարությունը[5][10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականից ամուսնացած է Բիրգիտ Պաուլինա Քրիստերսոնի հետ (նախկինում՝ Էդ, շվեդերեն՝ Birgitta Paulina Kristersson Ed, ծնվել է 1968 թվականին)։ 2018 թվականին Բիրգիտան որոշում է կայացրել դառնալ Շվեդիայի եկեղեցու քահանա։ 2000 թվականին որդեգրել են 9 ամսական Սիրիին Չինաստանից (Carin Siri Xiaru Ed Kristersson.), 2004 թվականին 11 ամսական հասակում ՝ Սիգնե երկվորյակներին (Signe Paulina Yinglin Ed Kristersson) և Էլենին (Ellen Ed Kristersson, ծնված 2003 թվականի հուլիսի 24-ին)[5]։
Ընտանիքն ապրում է Ստրենգնեսում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 1990 — Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
- ↑ Sveriges befolkning 2000 (швед.) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ Who is Sweden’s Moderate opposition leader Ulf Kristersson? Archived 2019-06-29 at the Wayback Machine. The Local
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ulf Kristersson (M)» (շվեդերեն)։ Riksdagen։ 2022-10-18։ Վերցված է 2022-10-18
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Кристерссон, Ульф»։ ТАСС։ Վերցված է 2022-10-18
- ↑ 6,0 6,1 «Биография Ульфа Кристерссона»։ РИА Новости։ 2022-10-17։ Վերցված է 2022-10-18
- ↑ «Här är överenskommelserna i nya Tidöavtalet»։ www.aftonbladet.se (շվեդերեն)։ Վերցված է 2022-10-14
- ↑ «Kom överens på slott – enats om ”Tidöavtal”»։ www.expressen.se (շվեդերեն)։ Վերցված է 2022-10-14
- ↑ «Uppgifter: 50 sidor långt avtal – grundlagsskyddad aborträtt en av punkterna»։ Omni (շվեդերեն)։ Վերցված է 2022-10-14
- ↑ «Тобиас Билльстрём возглавит МИД в новом правительстве Швеции»։ ТАСС։ 2022-10-18։ Վերցված է 2022-10-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|