Ուլգեր (տիկնիկային թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլգեր
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՈւլան-Ուդե
Հիմնադրման ամսաթիվ1967
Կայքteatr-ulger.ru

Ուլգեր տիկնիկային թատրոն (բուրյ.՝ Буряад Уласай Хγγхэлдэйн «Ульгэр» театр), տիկնիկային թատրոն Ուլան Ուդեում, Բուրյաթիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1967 թվականին, դերասան Վ. Ա. Զակատովի կողմից[1]։ Երիտասարդ թատրոնի առաջին ներկայացումն էր «Ալյոնուշկա քույրիկը և Իվանուշկա եղբայրը» բեմադրությունը։ Առաջին տարիներին թատրոնը չուներ իր շենքն ու գտնվում էր շրջիկ թատրոնի կարգավիճակում։ 1983 թվականին այն ստանում է Բուրյաթիայի դրամայի թատրոնի նախկին շենքը, որ գտնվում էր Լենինի փողոց, 46 հասցեում։ Թատրոնի անձնակազմի հիմնական մասը ձևավորվել է 1970-ական թվականների կեսերին, երբ թատերախմբի մեջ են մտել բուրյաթյան դերասաններ։ Այդ ժամանակվանից սկսած թատրոնն սկսել է ներկայացումներ բեմադրել նաև բուրյաթերենով[2]։ 1990 թվականին թատերախումբը համալրվել է Արևելյան Սիբիրյան մշակույթի և արվեստի ակադեմիայի մեծ թվով շրջանավարտներով։ Ուլգեր թատրոնն իր գոյության ընթացքում ձեռք է բերել հարուստ խաղացանկ` ներառելով իր մեջ աշխարհի ժողովուրդների դասական հեքիաթներն ու բուրյաթյան դրամատուրգների պիեսները[3][4]։

Ռուսական ազգային մրցանակաբաշխություն և «Ոսկե դիմակ» փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջադրված Անվանակարգ Արդյունք
2006 «Պարող նետ» Ներկայացում Հաղթանակ
Ժարգալ Լոդոև Ռեժիսորի աշխատանք Առաջադրված
Օլգա Ակիմովա Նկարչի աշխատանք Առաջադրված
Արսալան Բիդագարով Դերասանի աշխատանք Առաջադրված
Ժարգալ Լոդոև Դերասանի աշխատանք Հաղթանակ
2008 «Երկնային արգամակ» Ներկայացում Առաջադրված
Տույանա Բադագաևա Ռեժիսորի աշխատանք Հաղթանակ
Պավել Պավլով Նկարչի աշխատանք Առաջադրված
Արսալան Բիդագարով Դերասանի աշխատանք Առաջադրված
Օքսանա Լոդոևա Դերասանի աշխատանք Առաջադրված
2010 «Կումալանի մշտավառ լույսի տակ» Ներկայացում Առաջադրված
Էրդէնի Ժալցանով Ռեժիսորի աշխատանք Հաղթանակ
Եվգենի Բոլսոբոև, Էրդէնի Ժալցանով Ռեժիսորի աշխատանք Առաջադրված

Մասնակցություն փառատոններին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային թատերական փառատոն Բեյրութում (Լիբանան) (1999 թ.),
  • Տիկնիկային թատրոնների III տարածաշրջանային փառատոն «Բայկալի մատանի», Չիտայում (2003 թ.),
  • Մանկապատանեկան ներկայացումների I միջազգային փառատոն Էլիստում (2004 թ.),
  • Տիկնիկային թատրոնների III շրջանային փառատոն Սիբիրում, Օմսկում (2006 թ.),
  • Տիկնիկային թատրոնների I միջազգային «Առլեկինին հյուր» փառատոն Օմսկում (2009 թ.),
  • 20-րդ միջազգային մանկական թատերական փառատոն Սուբոտիցայում (Սերբիա, 2013 թ.), «Ազգային ավանդույթների պահպանման համար» անվանակարգի դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]