Ուիլյամ Ռուտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռուտո
անգլ.՝ William Ruto
 
Կուսակցություն՝ United Democratic Alliance?
Կրթություն՝ Նայրոբիի համալսարան և Kapsabet High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1966(1966-12-21)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Kamagut, Քենիա[1]
Քաղաքացիություն  Քենիա
Ի ծնե անուն անգլ.՝ William Kipchirchir Samoei Arap Ruto
Ամուսին Rachel Ruto?

Ուիլյամ Սամոի արապ Ռուտո (անգլ.՝ William Samoei arap Ruto, դեկտեմբերի 21, 1966(1966-12-21)[1], Kamagut, Քենիա[1]), քենիացի քաղաքական գործիչ, ակտիվիստ, Քենիայի նախագահ, «Միացյալ դեմոկրատական դաշինք» կուսակցության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 21-ին Կամագուտ գյուղում և ավարտել տեղի տարրական դպրոցը։ 1980-ական թվականների սկզբին սովորել է Նայրոբիի համալսարանում՝ ստանալով կենսաբանի որակավորում և զբաղվել հասարակական գործունեությամբ։

1992 թվականի ընտրություններում նախընտրական քարոզարշավ է անցկացրել Դանիել Արապ Մոիի վերընտրման համար, այնուհետև աշխատել է որպես Քենիայի խորհրդարանի որոշ անդամների օգնական։ 1997 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Քենիայի խորհրդարանի պատգամավոր։ Նա նախատեսում էր Նարնջագույն շարժում կուսակցությունից մասնակցել 2007 թվականի նախագահական ընտրություններին։ Կուսակցության փրայմերիզներում 368 ձայնով երրորդ տեղն է զբաղեցրել։ 2012 թվականից նախարարական պաշտոններ է զբաղեցրել Քենիայի կառավարությունում։

Նախագահի տեղակալ է ընտրվել 2013 թվականի օգոստոսին և հոկտեմբերին, ինչպես նաև 2018 թվականին։

2018 թվականին նա ստացել է Փիլիսոփայության դոկտորի աստիճան Բույսերի էկոլոգիայում իր՝ «Մարդկային գործունեության ազդեցությունը հողօգտագործման և շրջակա միջավայրի որակի փոփոխության վրա ափամերձ էկոհամակարգերում. Արևմտյան Քենիայի Սաիվա ճահճի ջրբաժան դեպքի ուսումնասիրություն» ատենախոսության համար։

2022 թվականի ընտրություններում Ռուտոն ընտրվել է Քենիայի նախագահ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.africa-confidential.com/whos-who-profile/id/3440/William_Ruto
  2. Р. И. А. Новости (20220815T1925). «Уильяма Руто объявили победителем президентских выборов в Кении». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]