Ուզանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

42°45′57″ հս․ լ. 25°14′19″ ավ. ե.HGЯO

Ուզանայի ընդհանուր տեսարանը

Ուզանա, Բուլղարիայի աշխարհագրական կենտրոնն է, գտնվում է Գաբրովոյի մարզում, Իսպոլին լեռան ստորոտին (1524 մետր)։ Գաբրովո քաղաքից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, որտեղից Ուզանա կարելի է հասնել ասֆալտապատած ճանապարհի միջոցով։

2009 թվականից հանդիսանում է Բուլղարիայի առողջարանային համալիրներից մեկը։

1991 թվականից դարձել է Բուլղարիայի աշխարհագրական կենտրոն։ Ժամանակին Ուզանայում Բուլղարիայի դրոշի գույներով բրգաձև ցուցանակ է տեղադրված եղել՝ սպիտակ կանաչ և կարմիր։

2008 թվականին Ուզանան ընդգրկվել է «Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտների» ցանկում՝ լինելով 19-րդը։ Ցանկում ընդգրկվել են Գաբրովոյի այլ տեսարժան վայրերը, որոնցից են Հումորի և երգիծանքի տունը, Կրթության և ճարտարապետության ազգային թանգարանը («Էտիր» (բուլղար․՝ Етър):

Տեղանքն ավանդաբար զուգակցվում է բնության գրկում հանգստի հնարավարությունների հետ։ Ուզանան ընդարձակ բացատ է Բալկանյան լեռներում՝ բոլոր կողմերից շրջապատված հաճարենու դարավոր անտառներով։ Բարձրությունը ծովի մակարդակից 1220-ից 1350 մետր է, ամենաբարձր կետը Մարկով ստոլն է (1352 մ)։ Տեղանքը հարմար է հետիոտն և հեծանվային արշավների համար։ Ձմեռային հայտնի առողջավայր է. այստեղ ութ լեռնադահուկային թեքություներ (լանջեր) կան, բոլորն էլ՝ վերելակներով։ Ձյունածածկ բացատը բավականին հարմարավետ դաշտ է քայթսեֆինգի համար։ Զբոսաշրջիկները տեղավորվում են մի քանի հյուրանոցներում, «Էդելվեյս» հյուրատանը և լեռնային «Ուզանա» ու «Անտառային տուն» կացարաններում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]