Ուգատավա Տայոկունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուգատավա Տայոկունի
ճապ.՝ 歌川豊国
Ծնվել է1769[1][2][3][…]
ԾննդավայրShiba, Էդո
Վախճանվել էփետրվարի 24, 1825(1825-02-24)[4][5]
Մահվան վայրԷդո, Ճապոնիա[4][6]
ԱզգությունՃապոնացիներ
ՔաղաքացիությունՃապոնիա[7]
Մասնագիտությունukiyo-e artist, փորագրիչ և նկարազարդող
ՈճՈւգատավա դպրոց
Ժանրբնանկար և դիմապատկեր
Թեմաներփայտափորագրում և Պատկերազարդում
ՈւսուցիչՈւգատավա Տոյահարու
ԱշակերտներՈւգատավա Կունիմացա, Ուգատավա Կունինագա, Utagawa Kunisada?, Կունիյասու, Ուգատավա Կունինաո, Utagawa Kuniyoshi?, Utagawa Kunitora?, Ուգատավա Տոյուկունի, Q17194154?, Ուգատավա Կունիցունա և ՈՒգատավա Կունիմարու
ԶավակներՏոյոտոշի Ուտագավա և Ուտագավա Կունիկամե
ԱզգականներՈւգատավա Տոյուկունի
 Utagawa Toyokuni Վիքիպահեստում

ՈՒգատավա Տայոկունի (яп:歌川豊国, 1769[1][2][3][…], Shiba, Էդո - փետրվարի 24, 1825(1825-02-24)[4][5], Էդո, Ճապոնիա[4][6]), ճապոնացի նկարիչ[8], ով աշխատել է դասական ժամանակահատվածում Ուկիյո-է ժանրում, պատկերում էր կաբուկի թատրոնի դերասաններին։ Հաճախ նրան անվանում են Տայոկունի|Ուգատավա, որ տարբերեն նրան իր աշակերտ-փեսայից , ով նրա մահից հետո վերցրեց Տայոկունի||Ուգատավա մականունը։ Նկարչի իսկական անունն է Կուրոխասի Կումակիտի։ Ուգատավա Դպրոցի երկրորդ ղեկավարն էր, որը դարձավ 19-րդ դարի Ուկիյո-Է ժանրի լավագույն դպրոց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էդոյում (ժամանակակից Տոկիո) 1769 թվականին փայտե տիկնիկներ պատրաստողի ընտանիքում, ով նաև Կուրոխասի Գորոբեայի անվան կաբուկի թատրոնի դերասանների համար ստեղծում էր վերջնաբառեր։ Ծնվելիս տրվել է Կուրոխասի Կումակիտի անունը (ճապ 倉橋 熊吉)։ 14 տարեկանում պատանին աշակերտության է տրվել հոր մոտ ընկերոջ՝ Տայոխարե Ուտագավեյի մոտ, ով իրենցից ոչ հեռու էր ապրում։ Ընդունված ավանդության համաձայն աշակերտը վերցրեց մականուն, որը սկսվում էր ուսուցչի անվան առաջին հիերոգլիֆով և ուսուցչի ազգանունը[9]։ Օգտագործել է նաև հետևյալ մականունները․ Կումաէմոն (ճապ․熊右衛門), Ուգատավա Իտիյոսար (ճապ․歌川 一陽斎), Իտիյոսայ Տայոկունի (ճապ․歌川 一陽斎)։

Սկսնակ նկարչի առաջին գործերը հայտնի պատվմածքների նկարազարդումներ էին և կանացի դիմանկարներ, որոնցում զգացվում էր Կիտաո Սիգէմասի և Տորիո Կիյոնագիի ազդեցությունը։ Սակայն այդ գործերը նկարչին փառք չբերեցին, այդ իսկ պատճառով նա սկսեց փնտրել իրեն այլ ժանրում։

1794-1795 թվականներին Տայոկունին ստեղծեց «Դերասանների պատկերում բեմի վրա» փորագրանկարների շարքը։ Դրանցում գործող անձիք պատկերված էին հասակով մեկ, համարյա միշտ միատոն դեղնամոխրագույն ֆոնին։

1796-1797 թվականներին Տայոկունին կենտրոնացել էր բեմում դերասանների պատկերման վրա (օկուբի-է)։ Նա ձգտում էր առավելագույնս պատկերել դերասանների իրական բեմական կերպարը և բնույթ, մեծ ուշադրություն էր հատկացնում շարժումներին, դիրքերին, դրամատիկ ձևերին։ Փորագրանկարների այս շարքը նույնպես դրական ընդունվեց հանդիսատեսի կողմից։

18-րդ դարում Տոյուկունին դարձավ առաջատար յակուսյա-է ոճի վարպետների մեջ։

Նկարիչը նաև պատկերում էր ճապոնացի գեղեցկուհիների[10] (Բիձին-գա ոճ,«Ժամանակակից գեղեցկուհիներ՝ նմանեցրած Կոմատիի յոթ դեմքերին» շարք), նկարում էր ժանրային պատկերներ քաղաքային բնանկարի ֆոնին և էրոտիկ փորագրանկարներ՝ Սյունգա ոճ։

Հետաքրքիր է, որ «Տասներկու ամիսներ» շարքը, նվիրված ազգային ավանդույթներին և տոներին, ստեղծվել է Տայոխարու Ուգատավայի երկու աշակերտների՝ Տայոխիրո և Տայոկունի մրցակցության շնորհիվ, որի արդյունքում հենց այս աշխատանք շնորհիվ Ուգատավայի ողջ դպրոցի հանրաճանաչության հասավ իր գագաթնակետին, որը դարձավ ՈՒկիյո-է ոճում 19-րդ դարի առաջատար դպրոց[11]։

Ավելի ուշ Տայոկունին վերադարձավ իր հիմնական թեմատիկային՝ դերասանների դիմանկարներին, բայց ճանաչումը նկարչի հետ չար կատակ խաղաց։ Նրա աշխատանքների պահանջարկը այնքան մեծ էր, որ ստիպում էր վարպետին աշխատել ավելի ու ավելի արագ։ 1803-1817 թվականներին նրա աշխատանքները դարձան ստատիկ, բայց միևնույնն է Տայոկունի Ուգատավան մնաց շատ պահանջված։ Նա սկսեց ստեղծել մեծաթիվ փորագրանկարներ, բայց նրանց որակը այլևս այն չէր, ինչ ստեղծագործական ուղու սկզբին[12]։

Տայոկունի Ուգատավան մահացել է Էդոյում (Տոկիո) 1825 թվականին 57 տարեկան հասակում իր աշակերտներով շրջապատված։ Հետմահու տրված բուդդիստական անունն է Տակումյոձին Ձիսսայրէյգո Սինձի։

Ծաղիկներ քամու մեջ, Ուտագավա Տոյոկունի I, գ. 1795-1825, փայտե բլոկների եռաչափ, Հոնոլուլուի արվեստի թանգարան
Դերասան Սեգավա Սենջոն՝ մոմը ձեռքին

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տայոկունի 2-րդ Ուգատավա
  • Ուգատավա Կունիյասու
  • Ուգատավա Կունիմասա
  • Ուգատավա Կունիսադա
  • Ուգատավա Կունիյոսի
  • Ուգատավա Կունինաո

Հավաքաշուներ և թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swartz A. Toyokuni — 2007.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
  7. NMVW-collection
  8. «Utagawa Toyokuni (1769-1825)». mercury.lcs.mit.edu. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
  9. Мастера японской гравюры, 2006
  10. «Utagawa Toyokuni - Head of the Utagawa Art School». www.artelino.com. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
  11. 11,0 11,1 «Udinotti Museum of Figurative Art». Wikipedia (անգլերեն). 2024 թ․ հունվարի 28.
  12. «Toyokuni Online». www.artcyclopedia.com. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Япония от А до Я. Энциклопедия.. — EdwART, 2009.
  • Савельева А. Мировое искусство. Мастера японской гравюры. — Санкт-Петербург: ООО «СЗКЭО „Кристалл“», 2006. — С. 146. — ISBN 5-9603-0033-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]