Ուայանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուայանա ցեղին պատկանող տղամարդ

Ուայանան, հնդկացիական դասին պատկանող ցեղերից մեկն է։ Նախկինում այս ցեղին անվանում էին «Ռուկույեն»։ Հիմնականում բնակվում են հարավարևելյան Սուրինամում, հարավարևմտյան Ֆրանսիական Գվիանայում։ Նախկինում բնակվում էին նաև Բրազիլիայում, սակայն տևական միգրացիայի արդյունքում նրանք հաստատվեցին Ֆրանսիական Գվիանայում։ 1980-ական թթ ցեղին պատկանողների թիվը 1500 էր, իսկ արդեն XX դարի վերջին նրանց թիվը հասավ 700-ի։ Խոսում են օյանա լեզվով, որը բաժանվում է երկու խոսվածքների՝ ուրուկուէնա և ռուկուէն։ Դավանում են տեղական ավանդական կրոնին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայանա» հոդվածին։