Ուայալա
Բնակավայր | ||
---|---|---|
Ուայալա | ||
![]() | ||
Կոորդինատներ: 33°2′0″ հվ. լ. 137°4′0″ ավ. ե. / 33.03333° հս․. լ. 137.06667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1901 թ. | |
ԲԾՄ | 20 մետր | |
Բնակչություն | 21 751 մարդ (օգոստոսի 9, 2016)[1] | |
Պաշտոնական կայք | whyalla.sa.gov.au/page.aspx | |
| ||
Ուայալա (անգլ.՝ Whyalla), քաղաք Ավստրալիայում` Հարավային Ավստրալիա նահանգում։ Գտնվում է Էյր թերակղզու հյուսիսարևելյան մասում, Սպենսեր ծովածոցի հյուսիսային ծովափին (հայտնի է Upper Spencer Gulf անվամբ, այսինքն՝ Սպենսերի Վերին ծովածոց), նահանգի մայրաքաղաք Ադելաիդայից 395 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը կազմում է 21 122 մարդ (2006 թվականի մարդահամար), ինչը նրան դարձնում է նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքը՝ Ադելաիդայից (ավելի ճիշտ Ադելաիդական քաղաքային ագլոմերացիայից) և Մաունտ-Գամբիրից հետո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայալայի պատմությունը կապված է ավստրալիական լեռնահանքարդյունաբերության հսկայի BHP Billiton պատմության հետ։ Ուալան առաջացել է 1901 թվականին, որպես նավահանգիստ Սպենսեր ծովածոցի միջոցով երկաթի հանքաքարը տեղափոխելու համար։ Հանքաքարը այստեղ է բերվել նեղուղի երկաթուղով Միդլեբեկ սարի վրա գտնվող այդ ընկերության հանքերից և նավերով տեղափոխվել է ծովածոցի մյուս ափ՝ Պորտ Պիրի, որտեղ այն օգտագործվել է որպես հոսք կապարի ձուլման պրոցեսում։ Ուայալան քաղաք է դարձել 1920 թվականին, նավահանգիստն ընդարձակվել է և երկաթի հանքաքարը սկսել են ծովով տանել երկրի արևելքում գտնվող Նյուկասլի մետալուրգիական գործարան։
Բուն Ուայալան դարձել է արդյունաբերական մեծ քաղաք 1939 թվականին, երբ սկսվել են շինվել առաջին հրահալոցային վառարանները և նավաշինարանը։ 1965 թվականին այստեղ եղել է ամբողջական արդյունաբերական կոմբինատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավաշինարանը կառուցել է բավականաչափ նավեր երկիրը պաշտպանելու համար և դարձել է ամենամեծը Ավստրալիայում[2]: Քանի որ այստեղ գրեթե խմելու ջուր չկար, 1978 թվականին կառուցվել է գլխավոր ջրմուղը Մուրեյ գետից: 1976 թվականին բնակչության թիվը հասել է 33 հազար մարդու: Շուտով նավաշինարանը փակվել է՝ չդիմանալով Ճապոնիայի հետ մրցակցությանը (1978) և մետաղագործական արդյունաբերությունը սկսել է աստիճանաբար անկում ապրել:
21-րդ դարի սկզբին հանքարդյունաբերությունը Հարավային Ավստրալիայում կրկին վերելք է ապրում, ինչը դրական է անդրադառնում Ուայալայի արդյունաբերական ակտիվության վրա:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուայալա» հետախուզական ռազմանավն (HMAS Whyalla) ուալական նավագործարանի առաջին նավն է, որ ջուր է իջեցվել և անվանվել է ի պատիվ քաղաքի։ 1984 թվականին նրա դուրսգրումից հետո այն գնվել է Ուայալայի քաղսովետի կողմից՝ 5000 ավստրալիական դոլարով, վերադարձվել հայրենի քաղաք և 1987 թվականին տեղադրվել է ծովափից 2 կմ հեռավորության վրա: Այն դարձել է 1988 թվականի հոկտեմբերի 29-ին բացված քաղաքի Ծովային թանգարանի կենտրոնը։
Կենդանաբանների և ստորջրյա լողի սիրահարների կողմից համաշխարհային համբավ ունի Ուայալայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆոլս-Բեյի (False Bay) ծովախորշը, որտեղ ամեն ձմեռ (հարավային կիսագունդ) զուգավորման շրջանում հավաքվում են հսկայական ավստրալիական թանաքաձկները[3][4][5]։ Համեմատաբար ոչ մեծ խորություններում թանաքաձկներին կարելի է հետևել ոչ միայն աքվալանգով այլև խողովակով։