Որոտանի ոռոգիչ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոտանի ոռոգիչ համակարգ

Որոտանի ոռոգիչ համակարգ, կառուցվել է 1966-1974 թվականներին։ Սնվում է Որոտան գետի վրա կառուցված Տաթևի ՀԷԿ-ի ճնշման ավազանից։ Մայր ջրանցքի երկարությունը 27,7 կմ է, գլխամասում ջրի ելքը՝ 4,33 մ³/վրկ։ Ոռոգում է Գորիսի շրջանի 6,4 հզ հա հողատարածություն (3,4 հզ հա պոմպակայանների օգնությամբ, մնացածը՝ ինքնահոս ջրատարներով)։ Բարձրլեռնային հատվածներում կառուցված է 3,33 հզ մ ընդհանուր երկարությամբ 3 թունել, խոր ձորերում տեղադրված է զույգ խողովակաշար (մետաղական 11 դյուկերով), իսկ ոչ մեծ ձորերում՝ երկաթբետոնե 12 ջրանցույց։ Ջրանցքի վրա կան նաև 75 այլ կառուցվածքներ։ Խնձորեսկ, Քարաշեն, Շինուհայր, Քարահունջ և Խնածախ գյուղերի հողատարածությունները (գտնվում են մայր ջրանցքից ավելի բարձր դիրքում) ոռոգման ջրով ապահովելու համար ստեղծված են 30 - 420 մ/վրկ ջրի ծախսով և 135 - 430 մ մղման բարձրությամբ 6 պոմպակայան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 651