Որոդես Ա
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Որոդես Ա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | անհայտ |
Երկիր | Պարթև Արշակունիներ |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Միհրդատ Բ Պարթև |
Որոդես Ա Պարթև, Պարթևական տերության արքա մ.թ.ա. 90 - 80 թթ., հաջորդել է Գոտարզ Ա-ին։ Նրա իշխանության տարիների ընթացքում տեղի ունեցած անցքերի մասին աղբյուրներում գրեթե ոչինչ չի հաղորդվում։ Նույնպես հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զրկվել գահից՝ ենթադրվում է, քաղաքացիական պատերազմի արդյունքում։ Նրա անմիջապան հաջորդի անունն էլ հայտնի չէ և միայն մ. թ. ա. 77 թ. Սանատրուկ Պարթևի գահին հաստավելուց հետո է հնարավոր դառնում հետևել Պարթև տիրակալների հաջորդականությանը։ Որոդես Ա հիշատակվում է որպես Արշակունի հարստության արքա Բաբելոնում գտնված մի գրության վրա, որը պատմում է մ. թ. ա. 80 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած լուսնի խավարման մասին։
|